Հոդված 5. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձը
Հոդված 5. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձը
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն)
1. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով:
2. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսից և գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 120 տոկոսը:
2.1. (մասն ուժը կորցրել է 19.11.19 ՀՕ-224-Ն)
2.2. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2021 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից:
2.3. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2022 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից:
3. Բազային աշխատավարձը տվյալ տարվա համար չի կարող սահմանվել նախորդ տարվա բազային աշխատավարձից ավելի ցածր:
4. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության չափերի փոփոխությունն իրականացվում է բազային աշխատավարձի և(կամ) գործակիցների փոփոխության միջոցով` ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության հիման վրա, որն իրականացվում է երեք տարին մեկ, և որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված վերլուծության արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է առանձին մասնագիտությունների համար հիմնական աշխատավարձի չափը սահմանել բազային աշխատավարձի ու գործակցի արտադրյալի և դրա առավելագույնը 10 տոկոսը չգերազանցող հանրագումարի չափով:
(5-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն, լրաց., փոփ. 19.11.19 ՀՕ-224-Ն, լրաց. 29.12.20 ՀՕ-506-Ն, 10.12.21 ՀՕ-372-Ն)
(19.11.19 ՀՕ-224-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(29.12.20 ՀՕ-506-Ն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն սույն հոդվածի 2.2-րդ մասը գործում է մինչև 31.12.2021 թվականը:)
(29.12.20 ՀՕ-506-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(10.12.21 ՀՕ-372-Ն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն հոդվածի 2.3-րդ մասը ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:)