Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-12-28-ից մինչև 2022-07-10։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2022-07-10-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 16. Զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների վարձատրությունը (դրամական ապահովությունը)

գործել է մինչև 2022-07-10ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 16. Զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների վարձատրությունը (դրամական ապահովությունը)

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների (այսուհետ նաև` զինծառայող), քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների պաշտոնային դրույքաչափը որոշվում է բազային աշխատավարձի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված համապատասխան հավելվածներով սահմանված` նրանց պաշտոնի խմբի (ենթախմբի) սանդղակում` համապատասխանաբար զինվորական, փրկարար կամ քրեակատարողական ծառայության ստաժին համապատասխանող գործակցի արտադրյալով:

2. Պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են հավելված 3-ով, ազգային անվտանգության ծառայության համակարգում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներինը` հավելված 4-ով, ոստիկանության համակարգում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներինը` հավելված 5-ով, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներինը` հավելված 6-ով, քրեակատարողական ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են հավելված 7-ով, փրկարար ծառայության ծառայողներինը` հավելված 8-ով:

2.1. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-209-Ն)

3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի, 19-րդ հոդվածի 1.1-ին, 2-րդ, 3-րդ, 3.1-ին, 3.2-րդ, 4-րդ մասերով, 20-րդ հոդվածով, 21-րդ հոդվածով, 22-րդ հոդվածի 1-8-րդ մասերով, 25-րդ հոդվածով սահմանված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունների վրա: Սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների վրա:

4. Զինծառայողներին, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողներին կոչման համար հավելավճար չի տրվում:

5. Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ, որոնց վճարման դեպքերը, չափերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, քրեակատարողական և փրկարար ծառայությունների կադրերի ռեզերվում (կադրերի տրամադրության տակ) գտնվելու դեպքում վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով:

(16-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 11.06.14 ՀՕ-57-Ն, փոփ. 06.12.17 ՀՕ-245-Ն, 23.03.18 ՀՕ-209-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։