Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-29-ից մինչև 2023-04-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Հոդված 28. Պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող` պետական ծառայող չհանդիսացող անձանց վարձատրության կարգը

գործել է մինչև 2023-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 28. Պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող` պետական ծառայող չհանդիսացող անձանց վարձատրության կարգը

(վերնագիրը լրաց. 06.12.17 ՀՕ-245-Ն)

1. Պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձը (բացառությամբ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվից պաշտոն զբաղեցնող անձի) վարձատրվում է տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխան սանդղակի առաջին մակարդակին համապատասխանող պաշտոնային դրույքաչափով:

2. Օրենքով նախատեսված դեպքում կադրերի ռեզերվից պետական ծառայության ժամանակավորապես թափուր պաշտոն զբաղեցնելու դեպքում աշխատավարձի համապատասխան սանդղակում տվյալ անձի հիմնական աշխատավարձը որոշվում է իր նախորդ պաշտոնային դրույքաչափը որոշող գործակցին հավասար (0.01 միավորի տարբերությամբ) գործակցով, իսկ դրա բացակայության դեպքում` առավել մոտ գործակցով:

(28-րդ հոդվածը լրաց. 06.12.17 ՀՕ-245-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։