Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-01-ից մինչև 2023-05-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 17. Դիվանագետի վարձատրությունը

գործել է մինչև 2023-05-01Բացել ARLIS-ում

Հոդված 17. Դիվանագետի վարձատրությունը

(վերնագիրը փոփ. 11.06.14 ՀՕ-57-Ն, 06.12.17 ՀՕ-245-Ն)

1. Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական այլ մարմին գործուղվելու դեպքում դիվանագետի վարձատրությունն իրականացվում է սույն օրենքի 6-րդ գլխով սահմանված դրույթներին համապատասխան, բացառությամբ ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոններում դիվանագետի տեղափոխման դեպքի, ինչպես նաև քաղաքական և հայեցողական պաշտոն զբաղեցնող այն դիվանագետների, որոնց հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները սահմանված են սույն օրենքի հավելված 1-ով: Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական այլ մարմին գործուղվելու դեպքում դիվանագետի պաշտոնային դրույքաչափը և օտարերկրյա պետությունում ծառայողական գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցման չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Դիվանագետները հավելավճար են ստանում դիվանագիտական աստիճանի և օտար լեզվի իմացության համար: Օտար լեզվի իմացության համար հավելավճարի չափը և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

3. Դիվանագետին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:

(17-րդ հոդվածը փոփ., խմբ. 11.06.14 ՀՕ-57-Ն, փոփ., լրաց. 06.12.17 ՀՕ-245-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-209-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։