Հոդված 16.1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վարձատրությունը
Հոդված 16.1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վարձատրությունը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների, բացառությամբ սույն օրենքի 14.4-րդ հոդվածում նշված անձանց (այսուհետ՝ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներ), պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով։
1.1.
2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար։
2.2. Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:
3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին, որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձ, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով։
(16.1-ին հոդվածը լրաց. 24.03.21 ՀՕ-152-Ն, 16.11.22 ՀՕ-422-Ն, փոփ. 08.12.22 ՀՕ-514-Ն)
(հոդվածը 16.11.22 ՀՕ-422-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից)
(24.03.21 ՀՕ-152-Ն օրենքն ունի անցումային դրույթ)