Հոդված 8. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելումները և դրանց չափը
Հոդված 8. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելումները և դրանց չափը
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն)
1. Բարձրլեռնային վայրերում, ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու դեպքերում պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվում է հավելում, որի չափը և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատելու համար պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվում է հավելում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված նվազագույն չափերով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 3.1-ին մասերով նախատեսված դեպքերի:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողներին արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում, եթե դրանք չեն կարգավորվում սույն օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով:
3.1. Դատախազին և քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում: Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձանց արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում, եթե դրանք չեն կարգավորվում սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով։
4. (մասն ուժը կորցրել է 19.10.16 ՀՕ-168-Ն)
5. Բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, արտաքին հետախուզության ծառայության, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների, առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող, ինչպես նաև վճռաբեկ դատարանի դատավորի (այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահի և վճռաբեկ դատարանի պալատի նախագահի), Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամի պաշտոն զբաղեցնող անձանց, պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վճարվող հավելումների ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը` հաշվի առնելով սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված առանձնահատկությունները:
(8-րդ հոդվածը փոփ., լրաց. 11.06.14 ՀՕ-57-Ն, փոփ. 19.10.16 ՀՕ-168-Ն, 23.03.18 ՀՕ-209-Ն, 21.01.20 ՀՕ-20-Ն, փոփ., լրաց. 24.03.21 ՀՕ-152-Ն, լրաց. 09.06.22 ՀՕ-264-Ն, 23.12.22 ՀՕ-604-Ն, 16.12.22 ՀՕ-564-Ն, 23.12.22 ՀՕ-618-Ն)
(21.01.20 ՀՕ-20-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(24.03.21 ՀՕ-152-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(23.12.22 ՀՕ-618-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
(հոդվածը 25.10.23 ՀՕ-342-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից)