Հոդված 18. Պետական ծառայողների հիմնական աշխատավարձի հաշվարկը
Հոդված 18. Պետական ծառայողների հիմնական աշխատավարձի հաշվարկը
1. Պետական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային աշխատավարձի և սույն օրենքի հավելված 9-ով սահմանված` նրա պաշտոնի ենթախմբի սանդղակում ստաժին համապատասխանող գործակցի արտադրյալով:
1.1 (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-20-Ն)
2. Պետական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր ենթախմբի համար նախատեսված է հիմնական աշխատավարձի` նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչև առավելագույնը հաշվարկելու սանդղակների աղյուսակ, որը ներառում է պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները:
3. Յուրաքանչյուր սանդղակ բաղկացած է աշխատավարձի մակարդակներից, որոնցից յուրաքանչյուրում հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանվում է բազային աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակից:
(18-րդ հոդվածը լրաց. 11.06.14 ՀՕ-57-Ն, 01.12.14 ՀՕ-204-Ն, փոփ. 19.10.16 ՀՕ-168-Ն, 06.12.17 ՀՕ-245-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն, 21.01.20 ՀՕ-20-Ն)
(21.01.20 ՀՕ-20-Ն օրենքն ունի անցումային դրույթ)