Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-07-18-ից մինչև 2024-12-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 9. Պետական պաշտոն և այլ պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը

գործել է մինչև 2024-12-21Բացել ARLIS-ում

Հոդված 9. Պետական պաշտոն և այլ պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը

(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-209-Ն)

1. Պետական պաշտոն և այլ պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով։

2. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և անդամները վարձատրվում են սույն օրենքի հավելված 1-ով սահմանված պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցներով, եթե «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով այլ բան նախատեսված չէ:

3․ Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձանց դրույքաչափերը սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով՝ հաշվի առնելով սույն օրենքի 13-րդ, 14-րդ, 14.4-րդ, 16.1-ին հոդվածներով և սույն մասով նախատեսված առանձնահատկությունները: Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոններում, առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ:

(9-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-209-Ն, լրաց. 24.03.21 ՀՕ-152-Ն, փոփ. 16.11.22 ՀՕ-422-Ն, 22.03.23 ՀՕ-105-Ն)

(24.03.21 ՀՕ-152-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։