Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-12-21-ից մինչև 2025-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 12.1. Բարձրագույն դատական խորհրդի անդամների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարները և հավելումները

գործել է մինչև 2025-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 12.1. Բարձրագույն դատական խորհրդի անդամների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարները և հավելումները

(վերնագիրը լրաց. 16.12.22 ՀՕ-564-Ն)

1. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամի պաշտոնում աշխատանքային ստաժի համար Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և անդամին վճարվում է հավելավճար` տվյալ պաշտոնում յուրաքանչյուր տարվա համար երկու տոկոսի չափով: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամ անդամի պաշտոնը դատավորի կողմից ստանձնելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամ անդամի պաշտոնավարման ժամանակահատվածի համար սույն մասով և սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով հաշվարկող հավելավճարից վճարվում է միայն առավել բարձրը:

2. Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և անդամին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:

3. Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և անդամին սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամ անդամի պաշտոնը դատավորի կողմից ստանձնման դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամ անդամի պաշտոնավարման ժամանակահատվածի համար սույն մասով և սույն օրենքի 13-րդ հոդվածի 5-7-րդ մասերով հաշվարկվող հավելումից վճարվում է միայն առավել բարձրը:

(12.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-209-Ն, 16.12.22 ՀՕ-564-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։