Հոդված 17. Դիվանագետի վարձատրությունը
Հոդված 17. Դիվանագետի վարձատրությունը
(վերնագիրը փոփ. 11.06.14 ՀՕ-57-Ն, 06.12.17 ՀՕ-245-Ն)
1. Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական այլ մարմին գործուղվելու դեպքում դիվանագետի վարձատրությունն իրականացվում է սույն օրենքի 6-րդ գլխով սահմանված դրույթներին համապատասխան, բացառությամբ ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոններում դիվանագետի տեղափոխման դեպքի, ինչպես նաև քաղաքական և հայեցողական պաշտոն զբաղեցնող այն դիվանագետների, որոնց հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները սահմանված են սույն օրենքի հավելված 1-ով: Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական այլ մարմին գործուղվելու դեպքում դիվանագետի պաշտոնային դրույքաչափը և օտարերկրյա պետությունում ծառայողական գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցման չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Դիվանագետները հավելավճար են ստանում դիվանագիտական աստիճանի և օտար լեզվի իմացության համար: Օտար լեզվի իմացության համար հավելավճարի չափը և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
3. (մասն ուժը կորցրել է 05.12.24 ՀՕ-476-Ն)
(17-րդ հոդվածը փոփ., խմբ. 11.06.14 ՀՕ-57-Ն, փոփ., լրաց. 06.12.17 ՀՕ-245-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-209-Ն, փոփ. 05.12.24 ՀՕ-476-Ն)