Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-05-01-ից մինչև 2026-05-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ, ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 16.1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վարձատրությունը

գործել է մինչև 2026-05-15Բացել ARLIS-ում

Հոդված 16.1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վարձատրությունը

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների, բացառությամբ սույն օրենքի 14.4-րդ հոդվածում նշված անձանց (այսուհետ՝ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներ), պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով։

1.1. Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողին վճարվում է հավելավճար՝ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզության գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում ծառայության յուրաքանչյուր տարվա համար՝ երկու տոկոսի չափով:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար։

2.2. Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:

3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին, որպես առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձ, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով։

(16.1-ին հոդվածը լրաց. 24.03.21 ՀՕ-152-Ն, 16.11.22 ՀՕ-422-Ն, փոփ. 08.12.22 ՀՕ-514-Ն, լրաց. 16.11.22 ՀՕ-422-Ն, փոփ. 04.12.24 ՀՕ-521-Ն)

(24.03.21 ՀՕ-152-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(04.12.24 ՀՕ-521-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։