Հոդված 12. Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող հավելավճարը
Հոդված 12. Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող հավելավճարը
(վերնագիրը լրաց., փոփ. 17.01.18 ՀՕ-44-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-264-Ն)
1. Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորին վճարվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով:
2. Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար վճարվում է հավելավճար պաշտոնավարման երկրորդ տարում՝ 20 տոկոսի չափով, երրորդ տարում՝ 35 տոկոսի չափով, չորրորդ տարվանից սկսած՝ յուրաքանչյուր հաջորդ տարում՝ նախորդ տարվա համար նախատեսված հավելավճարի չափից 10 տոկոս ավելի չափով:
(12-րդ հոդվածը լրաց., փոփ. 17.01.18 ՀՕ-44-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-264-Ն, փոփ., լրաց. 16.04.26 ՀՕ-138-Ն)
(09.06.22 ՀՕ-264-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(16.04.26 ՀՕ-138-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)