Հոդված 18. Պետական ծառայողների հիմնական աշխատավարձի հաշվարկը
Հոդված 18. Պետական ծառայողների հիմնական աշխատավարձի հաշվարկը
1. Պետական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային աշխատավարձի և սույն օրենքի հավելված 9-ով սահմանված` նրա պաշտոնի ենթախմբի սանդղակում ստաժին համապատասխանող գործակցի արտադրյալով, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձի դեպքում, որի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցը սահմանվում է սույն օրենքի հավելված 1-ով, հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային աշխատավարձի և սույն օրենքի հավելված 1-ով սահմանված համապատասխան գործակցի արտադրյալով։
2. Պետական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր ենթախմբի համար նախատեսված է հիմնական աշխատավարձի` նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչև առավելագույնը հաշվարկելու սանդղակների աղյուսակ, որը ներառում է պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները:
3. Յուրաքանչյուր սանդղակ բաղկացած է աշխատավարձի մակարդակներից, որոնցից յուրաքանչյուրում հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանվում է բազային աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակից:
(18-րդ հոդվածը լրաց. 11.06.14 ՀՕ-57-Ն)