Գլուխ 3 · ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 12. Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ սահմանվող հավելավճարները
Հոդված 12. Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ սահմանվող հավելավճարները
1. Սահմանադրական դատարանի նախագահին և անդամներին դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար վճարվում է հավելավճար` յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:
2. Սահմանադրական դատարանի նախագահին և անդամներին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:
(12-րդ հոդվածը 17.01.18 ՀՕ-44-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:)