Գլուխ 3 · ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 12. Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ սահմանվող հավելավճարները
Հոդված 12. Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ սահմանվող հավելավճարները
(վերնագիրը լրաց., փոփ. 17.01.18 ՀՕ-44-Ն)
1. Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորներին դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար վճարվում է հավելավճար` յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:
2. Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորներին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:
(12-րդ հոդվածը լրաց., փոփ. 17.01.18 ՀՕ-44-Ն)