Հոդված 13. Դատավորի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարները և հավելումները
Հոդված 13. Դատավորի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարները և հավելումները
(վերնագիրը լրաց. 09.06.22 ՀՕ-264-Ն)
1. Դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար դատավորին վճարվում է հավելավճար` յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:
2. (մասն ուժը կորցրել է 29.06.16 ՀՕ-133-Ն)
3. Դատավորներին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:
4. Դատարանում դատավորների թվի կրճատման կամ օրենքով նախատեսված` դատարանի կամ վճռաբեկ դատարանի պալատի վերացման դեպքում դատավորին ստորադաս դատարանի դատավորի պաշտոնում նշանակելիս նրա նախկին պաշտոնում ստացած աշխատավարձը, այդ թվում` հավելավճարները, բացառությամբ սույն օրենքի 32-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքի, պահպանվում են մինչև օրենքով սահմանված կարգով տվյալ պաշտոնի համար նախատեսված աշխատավարձի չափի հավասարվելը նրա նախկին պաշտոնում ստացած աշխատավարձի չափին:
5. Հակակոռուպցիոն դատարանի դատավորին, գործունեության ոլորտով պայմանավորված ռիսկայնությունից ելնելով, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով։
6. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորներին, գործունեության ոլորտով պայմանավորված ռիսկայնությունից ելնելով, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 55 տոկոսի չափով։
7. Վճռաբեկ դատարանի դատավորներին (այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահին և վճռաբեկ դատարանի պալատի նախագահին) սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով։
(13-րդ հոդվածը փոփ. 29.06.16 ՀՕ-133-Ն, լրաց. 14.04.21 ՀՕ-337-Ն, 09.06.22 ՀՕ-264-Ն, փոփ. 08.12.22 ՀՕ-514-Ն, 23.12.22 ՀՕ-579-Ն)
(14.04.21 ՀՕ-337-Ն օրենքն ունի անցումային դրույթ)