Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-06-15-ից մինչև 2023-10-25։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-10-25-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · պետական պաշտոն ԵՎ պետական ծառայության պաշտոն ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Հոդված 7. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հավելավճարները և դրանց հաշվարկման կարգը

գործել է մինչև 2023-10-25ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 7. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հավելավճարները և դրանց հաշվարկման կարգը

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն)

1. Դասային, դիվանագիտական աստիճանների, կոչման (այդ թվում` դասային և հատուկ), ինչպես նաև սույն օրենքով սահմանված դեպքերում օտար լեզուների իմացության, աշխատանքային և(կամ) ծառայության ստաժի համար պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվում են հավելավճարներ:

2. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց շնորհված դասային, դիվանագիտական աստիճանների և կոչման համար հավելավճարները սահմանվում են պաշտոնային դրույքաչափի նկատմամբ:

3. Տվյալ մարմնում ամենացածր դասային կամ դիվանագիտական աստիճանի համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր դասային կամ դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափը աճում է մեկ տոկոսով, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի:

3.1. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-20-Ն)

3.2. Տվյալ մարմնում (ծառայությունում) ամենացածր կոչման համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի երեք տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր կոչման համար հավելավճարի չափը աճում է մեկ տոկոսով:

4. Կոչման համար հավելավճար տրվում է հարկադիր կատարողներին, հարկային, մաքսային ծառայողներին: Ընդ որում, հարկային ծառայողներին կոչման համար հավելավճար տրվում է այն դեպքում, եթե համապատասխան ծառայողը դասային աստիճանի համար հավելավճար չի ստանում, կամ կոչման համար հաշվարկված հավելավճարի չափն ավելի բարձր է դասային աստիճանի համար հաշվարկված հավելավճարի չափից:

4.1. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-20-Ն)

5. Քաղաքացիական ծառայողին հավելավճար տրվում է միայն տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում` նրա պաշտոնային դրույքաչափի հինգ տոկոսի չափով, ընդ որում մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը քաղաքացիական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող այն քաղաքացիական ծառայողներին, որոնց շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան, տրվում է սույն մասով նախատեսված հավելավճար:

2018 թվականի հուլիսի 1-ից հետո պաշտոնի փոփոխության դեպքում քաղաքացիական ծառայողին դասային աստիճանի համար հավելավճարը այլևս չի տրվում:

6. Դասային, դիվանագիտական աստիճանների կամ կոչման համար հավելավճարները տրվում են բացառապես տվյալ մարմնում (ծառայությունում) աշխատելու ժամանակահատվածում:

6.1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողներին (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների), ոստիկանության ծառայողների (բացառությամբ ոստիկանության պետի պաշտոն զբաղեցնող ծառայողի), փրկարար ծառայության տնօրենի տեղակալների, փրկարարական ծառայողների, ինչպես նաև ոստիկանության ծառայողներին (բացառությամբ ոստիկանության պետի պաշտոն զբաղեցնող ծառայողի), ինչպես նաև փրկարար ծառայության տնօրենի տեղակալներին, փրկարարական ծառայողներին օրենքով սահմանված կարգով ատեստավորման արդյունքներով որակավորման համար տրվում է հավելավճար, որը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացման միջոցով։

6.2. Պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողներին օրենքով սահմանված կարգով ատեստավորման արդյունքով որակավորման համար տրվում է հավելավճար, որը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացման միջոցով:

7. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վճարվող հավելավճարների ընդհանուր չափը, բացառությամբ Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորին վճարվող, ինչպես նաև սույն հոդվածի 6.2-րդ մասով սահմանված, ինչպես նաև սույն հոդվածի 6.1-ին մասով սահմանված հավելավճարների, չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:

(7-րդ հոդվածը խմբ. 11.06.14 ՀՕ-57-Ն, լրաց., փոփ. 16.12.16 ՀՕ-6-Ն, լրաց. 06.12.17 ՀՕ-245-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն, փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-276-Ն, փոփ., լրաց., խմբ. 21.01.20 ՀՕ-20-Ն, փոփ. 26.05.21 ՀՕ-217-Ն, լրաց. 09.06.22 ՀՕ-264-Ն, 07.12.22 ՀՕ-505-Ն, 23.12.22 ՀՕ-618-Ն, 21.04.23 ՀՕ-133-Ն, 21.04.23 ՀՕ-136-Ն, 01.03.23 ՀՕ-41-Ն)

(21.01.20 ՀՕ-20-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(26.05.21 ՀՕ-217-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(07.12.22 ՀՕ-505-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(23.12.22 ՀՕ-618-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(21.04.23 ՀՕ-133-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(21.04.23 ՀՕ-136-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(01.03.23 ՀՕ-41-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։