Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-01-01-ից մինչև 2024-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Հոդված 27. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության կարգը

գործել է մինչև 2024-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 27. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության կարգը

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն)

1. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձը վճարվում է ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա յոթերորդ աշխատանքային օրը:

2. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց դրամական օգնության, կադրերի ռեզերվում (կադրերի տրամադրության տակ) գտնվելու, աշխատանքից ազատման, մահվան դեպքերում վարձատրության, աշխատաժամանակի հաշվարկի, արտաժամյա, գիշերային, հանգստյան, տոներին և հիշատակի օրերին կատարված աշխատանքի, պարապուրդի, քրեական հետապնդման շրջանակներում լիազորությունների կասեցման, ինչպես նաև ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններում վարձատրության հետ կապված` սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով:

3. Պետական ծառայողին Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված արձակման նպաստ չի վճարվում պաշտոնից ազատման այն դեպքերում, երբ կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում օրենքով սահմանված կարգով նրա համար նախատեսված է վարձատրություն:

4. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին տեղեկատվությունը կարող է տրամադրվել միայն տվյալ անձի համաձայնությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում:

5. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում օրենքով սահմանված դեպքում, կարգով պետական ծառայողը վարձատրվում է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողը վարձատրվում է միայն երեք ամսվա համար` իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով, սակայն ոչ ավելի, քան ղեկավար պաշտոնների 1-ին ենթախմբի առավելագույն դրույքաչափը:

(27-րդ հոդվածը փոփ., խմբ. 06.12.17 ՀՕ-245-Ն, փոփ., խմբ. 23.03.18 ՀՕ-209-Ն, լրաց. 25.03.21 ՀՕ-138-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։