Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) հիմնական աշխատավարձ (այսուհետ նաև` պաշտոնային դրույքաչափ)` սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված բազային աշխատավարձի և սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված գործակցի արտադրյալ.
2) լրացուցիչ աշխատավարձ՝ աշխատավարձի փոփոխական մաս, որը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափի նկատմամբ, և որի վճարումը պայմանավորված է սույն կետի «ա» և «բ» ենթակետերում թվարկված որևէ պայմանի և(կամ) պայմանների առկայությամբ և ներառում է`
ա. հավելում` սույն ենթակետում նշված պայմաններից որևէ մեկի կամ դրանցից մի քանիսի, այն է՝ վճռաբեկ դատարանի դատավորի (այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահի և վճռաբեկ դատարանի պալատի նախագահի), Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամի, վերաքննիչ քրեական դատարանի, վերաքննիչ քաղաքացիական դատարանի, վերաքննիչ վարչական դատարանի, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, սնանկության դատարանի և վարչական դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու, բարձրլեռնային վայրերում, արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատելու, զինվորական, քրեակատարողական և փրկարար ծառայության, առանձնակի ռիսկայնության, ինչպես նաև հատուկ մասնագիտացման առանձնահատկություններով պայմանավորված` պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացում կամ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում,
բ. հավելավճար` սույն ենթակետում նշված պայմաններից որևէ մեկի կամ դրանցից մի քանիսի, այն է՝ Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի պաշտոն զբաղեցնելու, դասային, դիվանագիտական աստիճանների, տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու, կոչումների, աշխատանքային և (կամ) ծառայության ստաժի, օտար լեզուների իմացության համար պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացում կամ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների), ոստիկանության ծառայողների (բացառությամբ ոստիկանության պետի պաշտոն զբաղեցնող ծառայողի), փրկարար ծառայության տնօրենի տեղակալների, փրկարարական ծառայողների և քրեակատարողական ծառայողների, ինչպես նաև ոստիկանության ծառայողների (բացառությամբ ոստիկանության պետի պաշտոն զբաղեցնող ծառայողի), ինչպես նաև փրկարար ծառայության տնօրենի տեղակալների, փրկարարական ծառայողների և քրեակատարողական ծառայողների որակավորման համար՝ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում կամ Պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողների որակավորման համար՝ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում.
3) պարգևատրում` միանվագ վճար, որը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման և(կամ) հատուկ առաջադրանքների և(կամ) որակյալ աշխատանքների կատարման համար.
4) բազային աշխատավարձ` պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի որոշման համար հիմք հանդիսացող միավոր.
5) գործակից՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի չափը որոշելու համար բազային աշխատավարձն այդ թվով բազմապատկելու համար սահմանված մեծություն.
6) (կետն ուժը կորցրել է 06.12.17 ՀՕ-245-Ն)
7) դրամական օգնություն` սույն օրենքի 23-րդ և 24-րդ հոդվածներով նախատեսված վճար:
(3-րդ հոդվածը փոփ., լրաց. 11.06.14 ՀՕ-57-Ն, փոփ. 06.12.17 ՀՕ-245-Ն, 23.03.18 ՀՕ-209-Ն, լրաց. 24.03.21 ՀՕ-152-Ն, 09.06.22 ՀՕ-264-Ն, 07.12.22 ՀՕ-505-Ն, 16.12.22 ՀՕ-564-Ն, 23.12.22 ՀՕ-618-Ն, 21.04.23 ՀՕ-133-Ն, 21.04.23 ՀՕ-136-Ն, 01.03.23 ՀՕ-41-Ն, 03.10.23 ՀՕ-306-Ն, 25.10.23 ՀՕ-342-Ն)
(07.12.22 ՀՕ-505-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
(23.12.22 ՀՕ-618-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
(21.04.23 ՀՕ-133-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
(21.04.23 ՀՕ-136-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
(01.03.23 ՀՕ-41-Ն օրենքն ունի անցումային դրույթ)