Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-05-15-ից մինչև 2026-06-04։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-06-04-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · պետական պաշտոն ԵՎ պետական ծառայության պաշտոն ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Հոդված 8. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելումները և դրանց չափը

գործել է մինչև 2026-06-04ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 8. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելումները և դրանց չափը

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն)

1. Բարձրլեռնային վայրերում, ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու դեպքերում պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվում է հավելում, որի չափը և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին աշխատելու համար պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվում է հավելում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված նվազագույն չափերով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 3.1-ին մասերով նախատեսված դեպքերի:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողներին արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում, եթե դրանք չեն կարգավորվում սույն օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով:

3.1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և վարչական դատարանի դատավորներին, դատախազին և քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում: Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձանց արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում։

4. (մասն ուժը կորցրել է 19.10.16 ՀՕ-168-Ն)

5. Բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, արտաքին հետախուզության ծառայության, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների, առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող, ինչպես նաև վճռաբեկ դատարանի դատավորի (այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահի և վճռաբեկ դատարանի պալատի նախագահի), Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամի, վերաքննիչ քրեական դատարանի, վերաքննիչ քաղաքացիական դատարանի, վերաքննիչ վարչական դատարանի, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, սնանկության դատարանի և վարչական դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնող անձանց, պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վճարվող հավելումների ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը` հաշվի առնելով սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված առանձնահատկությունները:

(8-րդ հոդվածը փոփ., լրաց. 11.06.14 ՀՕ-57-Ն, փոփ. 19.10.16 ՀՕ-168-Ն, 23.03.18 ՀՕ-209-Ն, 21.01.20 ՀՕ-20-Ն, փոփ., լրաց. 24.03.21 ՀՕ-152-Ն, լրաց. 09.06.22 ՀՕ-264-Ն, 23.12.22 ՀՕ-604-Ն, 16.12.22 ՀՕ-564-Ն, 23.12.22 ՀՕ-618-Ն, 25.10.23 ՀՕ-342-Ն, փոփ. 04.12.24 ՀՕ-521-Ն)

(21.01.20 ՀՕ-20-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(24.03.21 ՀՕ-152-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(23.12.22 ՀՕ-618-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(04.12.24 ՀՕ-521-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։