ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2026 թվականի N 794-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 22-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (այսուհետ՝ գույք) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշումներով հաստատված կարգերի պահանջներին համապատասխան՝ օտարել էլեկտրոնային աճուրդով՝ համաձայն հավելվածի:
2․ Սահմանել`
1) գույքի օտարման պայմանները՝ համաձայն հավելվածի.
2) որ գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման էլեկտրոնային աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում և չի համարվում գույքի վաճառքի գնի մաս.
3) որ առաջին էլեկտրոնային աճուրդը չկայացած համարվելու դեպքում՝ կազմակերպել հերթական էլեկտրոնային աճուրդներ մինչև գույքի հերթական էլեկտրոնային աճուրդների կազմակերպման վերջնաժամկետը՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
Երևան
04.06.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2026 թվականի
հունիսի 4-ի N 794-Ա որոշման
Ց Ա Ն Կ
NN
ը/կ Գույքի գտնվելու վայրը, անվանումը և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը Շենք- շինությունների
մակերեսը (քառ. մետր) Գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի մակերեսը
(հեկտար) Գույքի գնա- հատված շուկայա- կան արժեքը (դրամ) Գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված հատ- կացված հողամասի գնահատված շուկայական արժեքը (դրամ) Գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը (դրամ) Հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը
(դրամ) Գույքի արժեքի որոշման հետ կապված գումարը (դրամ) Գույքի գնահատման ամսաթիվը Գույքի հերթական էլեկտրոնային աճուրդների կազմակերպման վերջնաժամկետը
1 Մարզ Շիրակ, համայնք Գյումրի ք. Ղուկասյան փողոց 30/6 վարչական շենք (վկայական
N 11072023-08-0040) 930.19 0.1089 194 700 000 105 200 000 97 861 365 11 449 528․2 414 470․40 05.03.2026 04.03.2028
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյան
04.06.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ