ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 1994 թ. N 251
Քաղ. Երևան
1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՂԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացված և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ու ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված 1994 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական հողային կադաստրի տվյալներով հաշվարկված`
ա) Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական հողատեսքերի միջին զուտ եկամուտը և հողի միջին արժեքը` ըստ վարչական շրջանների, համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետությունում անօգտագործելի հողերի միջին զուտ եկամուտը և հողի արժեքը` ըստ հողակադաստրային շրջանների, համաձայն N 2. հավելվածի.
գ) գյուղատնտեսական հողատեսքերի նորմատիվային զուտ եկամուտը` ըստ պատգամավորների գյուղական խորհուրդների և հողագնահատման խմբերի (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը և գյուղատնտեսության նախարարությանը` մինչև 1994 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել 1995 թվականի համար կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման հաստատելու մասին» N 534 որոշումը:
3. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի հունիսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
կառավարության գործերի
կառավարիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ