Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-02-23-ից մինչև 2015-06-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2015-06-11Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից խթանելու և բնակչության ֆիզիկական դաստիարակության, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով և հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.

1. Հիմնել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հանրապետության Նախագահի հետևյալ մրցանակները`

ա) «Լավագույն քաղաքային մարզական համայնք»` 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.

բ) «Լավագույն գյուղական մարզական համայնք»` 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.

գ) «Լավագույն մարզական բակ»` 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.

դ) «Լավագույն մարզական ընտանիք»` 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր:

(1-ին կետը խմբ. 14.02.06 ՆԿ-26-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հետ, սահմանել մրցանակների թեկնածուների ընտրության, մրցույթների և ստուգատեսների անցկացման ժամկետներն ու պայմանները, ինչպես նաև մրցանակների մաս կազմող վկայագրերի ձևը, դրամական պարգևների չափերն ու վճարման կարգը:

3. Սահմանել, որ 2004 թվականի մրցանակների մաս կազմող վկայագրերի պատրաստման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը և դրամական պարգևների վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի` պետական բյուջեով նախատեսված ֆոնդի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` հաջորդ տարիների մրցանակների մաս կազմող վկայագրերի պատրաստման և դրամական պարգևների ֆինանսավորման համար յուրաքանչյուր տարի պետական բյուջեում նախատեսել համապատասխան միջոցներ:

5. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին` աջակցել մրցանակաբաշխության կազմակերպման ու անցկացման գործընթացին:

6. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2004 թ. մայիսի 20

Երևան

ՆԿ-113-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։