ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 1994 թ. N 253
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թվականի ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի 1994 թվականի ապրիլի 8-ի «Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման մասին» N 47 որոշումը (կցվում է):
2. Ցանկում ընդգրկված կինոթատրոնների համար սահմանել պրոֆիլի պահպանում 3 տարի ժամկետով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում ավարտել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի նշված որոշմամբ հաստատված «Փոքր» օբյեկտների գույքագրման ու գնահատման աշխատանքները և այդ օբյեկտներն օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել իրենց աշխատավորական կոլեկտիվներին:
4. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը, մշակույթի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկենցաղսպասարկում» հանրապետական արտադրական միավորմանը, պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել նշված օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
կառավարության գործերի
կառավարիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
N ___________
« _____ » ______________ 1994 ք. Երևան
«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը քննարկելով ՀՀ «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թ. ծրագրով» նախատեսված «Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման հարցը, դրանց I-ին խմբաքանակի ընտրության սկզբունք ընդունելով պատրաստվածության աստիճանը և այդ առումով ծրագրի «կառավարության նախաձեռնությամբ» ցանկերից առանձնացնելով այն օբյեկտները, որոնց կոլեկտիվներից ստացվել են հայտեր (սկսած 1993 թ. սեպտեմբերից մինչև 1994 թ. փետրվարը).
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Սեփականաշնորհել ներկայացվող «Փոքր» օբյեկտները (ցանկը կցվում է):
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎի նախագահի պ/կ
Բ. ՔՈՉԱՐՅԱՆ
Ց Ա Ն Կ
1994 թվականին սեփականաշնորհման ենթակա «Փոքր» օբյեկտների
Երևան
N Կոդն ըստ ծրագրի Օբյեկտի պատկանելությունը, անվանումը Օբյեկտի հասցեն
1 2 3 4
Մանրածախ առևտուր
1. 70031 N 2 սննդառի N 152 խանութ Երևան, Թումանյան փող. N 10
2. 70047 Սննդառի նախկին N 188 խանութ Երևան, Սարյան փող. N 18
3. 70065 Գործվածքահագուստկոշիկառի N 328 խանութ Երևան, Խորհրդարանի փող. N 8
4. 70354 Տնտկուլտառի N 244 խանութ Երևան, Զաքիյան փող. N 6
5. 70383 Երքաղարդառի N 28 խանութ Երևան, Մաշտոցի պող. N 3
6. 71614 Շենգավիթի շրջանի պտուղ-բանջարեղենի միավորման N 64 խանութ Երևան, Նոր-Արեշի 42 փող. N 20
Կենցաղսպասարկում
7. 2381 Կոշիկի «Նաիրի» ֆաբրիկայի վերանորոգման N 1/59 կետ Երևան, Հարավ-արևմտյան Բ-2 թաղ. N 94
8. 2399 Կոշիկի «Նաիրի» ֆաբրիկայի նորոգման N 2/2 արհեստանոց Երևան, Արցախի խճուղի N 6
9. 2400 Կոշիկի «Նաիրի» ֆաբրիկայի նորոգման N 2/5 արհեստանոց Երևան, Էրեբունու փող. N 3
10. 2613 «Լազուր» միավորման N 7/1 տեղամաս Երևան, Գարեգին Նժդեհի պող. N 2
11. 2785 «Նոր տարազ» ֆաբրիկայի N 7 արտադրամաս Երևան, Արշակունյաց փող. N 42
12. 2920 Վարսավիրանոցների կոմբինատի N 4 վարսավիրանոց Երևան, Աբովյան փող. N 4
13. 3030 «Ծիածան» կոմբինատի հեռուստացույցների վարձույթի N 13 սրահ Երևան, Տիգրան Մեծի պող. N 39
14. 3195 «Լազուր» միավորման կենցաղային սարքերի վերանորոգման N 2 տեղամաս Երևան, Մ. Գորկու փող. N 9
15. 78531 Երևանի ֆոտոկոմբինատի N 69 լուսանկարչատուն Երևան, Խաղաղ Դոնի փող. N 11
Հասարակական սնունդ
16. 76007 Շենգավիթի շրջանի հասարակական սննդի N 1 ձեռնարկության N 105 ճաշարան Երևան, Թելմանի փող. N 29
17. 76014 Շենգավիթի շրջանի հասարակական սննդի N 1 ձեռնարկության N 122 սրճարան Երևան, Տյուլենինի փող. N 8
18. 76026 Շենգավիթի շրջանի հասարակական սննդի N 1 ձեռնարկության N 113 խինկալանոց Երևան, Գարեգին Նժդեհի պող. N 19
19. 76114 Երքաղխորհրդի N 4 սննդի միավորման N 412 «Քնար» ճաշարան Երևան, Կոմիտասի փող. N 54
20. 76152 Հասարակական սննդի N 5 ձեռնարկության N 522 խորտկարան Երևան, Սովխոզային փող.
21. 76171 Մյասնիկյանի շրջանի հասարակական սննդի N 6 ձեռնարկության N 605 սրճարան Երևան, Իսահակյան փող. N 35
Մշակույթ
22. 6176 «Կոմիտաս» կ/թ Երևան, Կոմիտասի փող. N 47
23. 6180 «Սևան» կ/թ Երևան, Գարեգին Նժդեհի պող. N 2
24. 6186 «Գեղարդ» կ/թ Երևան, Խուդյակովի փող. N 40
Կոտայք
Կենցաղսպասարկում
25. 1735 Կոտայքի շրջանի կենցաղսպասարկման կոմբինատի Բալահովիտ կենցաղի տուն Կոտայքի շրջ., գյուղ Բալահովիտ
26. 1746 Կոտայքի շրջանի կենցաղսպասարկման կոմբինատի Գառնիի պատվերասրահ Կոտայքի շրջ., գյուղ Գառնի, Գեղադիրի փող. N 56
Հրազդան
Կենցաղսպասարկում
27. 78002 Հրազդանի կենցաղսպասարկման կոմբինատի Մեղրաձորի կենցաղի տան կարի կետ Հրազդանի շրջ., գյուղ Մեղրաձոր
28. 78006 Հրազդանի կենցաղսպասարկման կոմբինատի Քաղսիի կենցաղի տուն Հրազդանի շրջ., գյուղ Քաղսի
29. 78014 Հրազդանի կենցաղսպասարկման կոմբինատի N 5 լուսանկարչատուն Հրազդանի կենտրոնական թաղամաս N 10
30. 78015 Հրազդանի կենցաղսպասարկման կոմբինատի N 16 կոշիկի վերանորոգման կետ Հրազդանի կենտրոնական թաղամաս N 10
31. 78016 Հրազդանի կենցաղսպասարկման կոմբինատի N 5 վարսավիրանոց Հրազդանի կենտրոնական թաղամաս N 10
32. 78021 Հրազդանի կենցաղսպասարկման կոմբինատի ոսկյա իրերի նորոգման կետ Հրազդան, Միկրոշրջան N 78
33. 78024 Հրազդանի կենցաղսպասարկման կոմբինատի N 3 լուսանկարչատուն Հրազդան, Միկրոշրջան N 33
34. 78025 Հրազդանի կենցաղսպասարկման կոմբինատի կարի արհեստանոց Հրազդան, Միկրոշրջան N 31
35. 78033 Հրազդանի կենցաղսպասարկման կոմբինատի տղամարդկանց վարսավիրանոց Հրազդան, Միկրոշրջան N 202
36. 78034 Հրազդանի կենցաղսպասարկման կոմբինատի կանանց վարսավիրանոց Հրազդան, Միկրոշրջան N 202