Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 365 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 1994 թ. N 531

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 365 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել պատգամավորների Կապանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ, և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը մի շարք օբյեկտների հանձնման մասին» N 365 որոշման 1-ին կետի «լ» ենթակետում «Ծավ և Վերին Խոտանան գյուղերի կուլտուրայի տան շենքերը» բառերը փոխարինել «Վերին Խոտանան գյուղի կուլտուրայի տան շենքը» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և պատգամավորների Կապանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեին` 10-օրյա ժամկետում ավարտել Ծավ գյուղի կուլտուրայի տան շենքի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։