ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիսի 1994 թ. N 294
Քաղ. Երևան
1994 ԹՎԱԿԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 15-ի «Պահեստազորի սպաների և զինապարտների եռամսյա վարժական հավաքների կազմակերպման, ավտոտրանսպորտի ու ճանապարհաշինարարական տեխնիկայի հավաքի կազմակերպման և անցկացման մասին» N 370 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`
ա) ապահովել 1994 թվականի հուլիսի 20-ից մինչև 25-ը պահեստազորի առաջին և երկրորդ կարգի, առաջին և երկրորդ խմբերում հաշվեգրված պահեստազորի սպաների և զինապարտների վարժական հավաքների կազմակերպումը.
բ) մինչև 1994 թվականի հուլիսի 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել վարժական հավաքների անցկացման հետ կապված պարենային և այլ նյութական ռեսուրսների լրացուցիչ հատկացման հայտ-պահանջագիր:
2. Պահեստազորի սպաների և զինապարտների վարժական հավաքների պատշաճ կազմակերպման և անցկացման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 13-ի «1994 թվականի գարնանային զորակոչը կազմակերպելու մասին» N 225 որոշմամբ ստեղծված հանրապետական զորակոչային հանձնաժողովի և կոորդինացիոն հանձնախմբերի վրա,
3. Հաստատել 1994 թվականի երրորդ եռամսյակում պահեստազորի սպաների և զինապարտների վարժական հավաքների կարգագիրը, համաձայն N 1 հավելվածի:
4. Հաստատել 1994 թվականի երրորդ եռամսյակում վարժական հավաքներից ազատման ենթակա պահեստազորի սպաների և զինապարտների առանձին կատեգորիաների ցանկը, համաձայն N 2 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` ըստ ամենայնի աջակցություն ցույց տալ զինկոմիսարիատներին վարժական հավաքների կազմակերպման և անցկացման գործում, ինչպես նաև զինապարտների տեղափոխման նպատակով զինկոմիսարիատներին ապահովել տրանսպորտային միջոցներով:
6. Սահմանել, որ վարժական հավաքների կանչված պահեստազորի սպաների և զինապարտների վարձատրությունը հավասարեցվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պայմանագրային կարգով ծառայող զինծառայողների վարձատրությանը:
7. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՀՀ կառավարության 1994 թ.
հուլիսի 7-ի N 294 որոշման
Կ Ա Ր Գ Ա Գ Ի Ր
1994 ԹՎԱԿԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ
Տարածաշրջանը Շրջանային զինկոմիսարիատները Կանչվողների թվաքանակը
1 2 3
1-ին տարածաշրջան
քաղ. Երևան Արաբկիրի 66
Մաշտոցի 66
Շահումյանի 66
Շենգավիթի 66
Մյասնիկյանի 30
Էրեբունու 66
Խորհրդային 66
Սպանդարյանի 30
ընդամենը` 456
2-րդ տարածաշրջան
Շիրակի գոտի Գյումրիի 66
Ախուրյանի 30
Աշոցքի 30
Ամասիայի 30
Անիի 30
Արթիկի 66
Թալինի 30
ընդամենը` 282
3-րդ տարածաշրջան
Վանաձորի գոտի Վանաձորի 66
Սպիտակի 30
Տաշիրի 30
Ստեփանավանի 30
ընդամենը` 156
4-րդ տարածաշրջան
Սևանի գոտի Սևանի 66
Կամոյի 66
Մարտունու 66
Վարդենիսի 66
Կրասնոսելսկի 66
ընդամենը` 330
5-րդ տարածաշրջան
Արարատի գոտի
Էջմիածնի 66
Արտաշատի 66
Մասիսի 66
Արարատի 66
ընդամենը` 264
6-րդ տարածաշրջան
Սյունիքի գոտի
Վայքի 66
Սիսիանի 66
Գորիսի 66
Կապանի 66
Մեղրու 30
Եղեգնաձորի 66
ընդամենը` 360
7-րդ տարածաշրջան
Արմավիրի գոտի
Արմավիրի 66
Բաղրամյանի 30
Աշտարակի 66
Ապարանի 66
ընդամենը` 228
8-րդ տարածաշրջան
Կոտայքի գոտի Կոտայքի 66
Նաիրիի 30
Հրազդանի 66
ընդամենը` 162
9-րդ տարածաշրջան
Աղստևի գոտի Իջևանի 66
Նոյեմբերյանի 66
Դիլիջան քաղաքի 30
Տաուշի 66
Թումանյանի 66
ընդամենը` 294
Ամբողջը` 2532
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՀՀ կառավարության 1994 թ.
հուլիսի 7-ի N 294 որոշման
Ց Ա Ն Կ
1994 ԹՎԱԿԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ
Հատուկ հաշվառման մեջ գտնվող (ամրագրված) պահեստազորի սպաներ և զինապարտներ:
Պետական հիմնարկներում, ձեռնարկություններում աշխատող` գիտական աստիճան ունեցող պահեստազորի սպաներ և զինապարտներ:
Ասպիրանտուրայում, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում սովորողներ, բացի հեռակա բաժանմունքներում սովորողներից:
Այն ծայրամասային լեռնային բնակավայրերի հանրակրթական դպրոցների բարձրագույն կրթությամբ ուսուցիչները, որոնց համապատասխան ցանկը հաստատված է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 15-ի «Ծայրամասային լեռնային և լքված գյուղական բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» N 219 որոշմամբ:
Չորս և ավելի երեխա ունեցողներ:
Առաջին (երկրորդ) խմբի հաշմանդամ կին, կամ առաջին (երկրորդ) խմբի հաշմանդամ ծնողներ ունեցողներ:
Պահեստազորի սպաներ և զինապարտներ, որոնց հայրը, որդին կամ եղբայրը զոհվել է Հայաստանի Հանրապետության ինքնապաշտպանության ջոկատների, զինված ուժերի, ներքին գործերի նախարարության և ազգային անվտանգության պետական վարչության մարմիններում զինվորական պարտականությունները կատարելիս և իրենք մնացել են ընտանիքում միակ արու զավակը:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերից մեկ տարին չլրացած պահեստազոր արձակված անձինք:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներ:
Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ապարատի աշխատողներ:
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության կառավարության կենտրոնական ապարատի աշխատողներ:
Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահներ, նրանց տեղակալներ, գործկոմների քարտուղարներ:
Նախարարների տեղակալներ, պետական վարչությունների պետերի տեղակալներ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներ, նրանց տեղակալներ:
Պետական բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, ամբիոնների վարիչներ, դեկաններ:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալները:
Պետական մասնակցությամբ առևտրային բանկերի ղեկավարներ, նրանց տեղակալներ:
Պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրեններ, նրանց տեղակալներ:
Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության պետը, նրա տեղակալները:
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահը, նրա տեղակալները, գերագույն դատարանի անդամները, Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական արբիտրը, նրա տեղակալները, պետական արբիտրներ, գերագույն դատարանի և պետական արբիտրաժի բաժինների (վարչությունների) պետեր, նրանց տեղակալներ, ժողովրդական դատավորներ և պետական նոտարներ:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, դատախազության վարչությունների պետեր, նրանց տեղակալներ, բաժինների պետեր, կարևորագույն գործերով քննիչներ, շրջանների (քաղաքների) դատախազներ:
Դիվանագիտական աստիճաններ ունեցող անձինք:
Պետական ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում մոբիլիզացիոն հարցերով զբաղվող աշխատողներ:
Մինչև 1994 թվականի հունիսի 1-ը սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպությունների կենտրոնական մարմինների ղեկավարներ:
Հայաստանի Հանրապետության տնտեսության կենսաապահովման օբյեկտների անփոխարինելի աշխատողներ` ըստ օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի կողմից հաստատված անվանական ցուցակի:
Ռազմաարդյունաբերական համալիրի կազմակերպություններում աշխատող անձինք` ըստ Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կողմից հաստատված անվանական ցուցակի:
Հայկական ատոմային էլեկտրակայանի համակարգի աշխատողներ:
Կապի գծային ինժեներներ, տեխնիկներ, վարպետներ, ավտոմատ հեռախոսային և միջքաղաքային հեռախոսային ցանցերի ինժեներներ ու տեխնիկներ, ռադիոհեռուստակայանի և ռադիոռելեային կապի սպասարկող ինժեներներ ու տեխնիկներ, բացի պահեստազորի այն սպաներից, որոնք ունեն մոտոհրաձգի, հրետանավորի, տանկիստի և ավտոմոբիլիստի զինվորական մասնագիտություն:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության համակարգում` մետրոպոլիտենի տնօրենը, գլխավոր ինժեները, ինժեներներ, մեքենավարներ:
Երկաթգծի ոլորտում` լոկոմոտիվի մեքենավարներ, նրանց օգնականներ, կայարանների պետեր, գնացքների արագությունը կարգավորողներ, ազդանշանային, կենտրոնացման բլոկավորման և կապի համակարգերի սպասարկման էլեկտրամեխանիկներ, կոնտակտային ցանցի մոնտյորներ, ճանապարհային վարպետներ, երկաթուղիների նորոգման մոնտյորներ:
Ավիացիայի ոլորտում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության փոխհամաձայնեցված անվանական ցուցակում նշված անձինք:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ