Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունիսի 2026 թվականի N 838-Ն

ՀՐԴԵՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 10-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառման կանոնները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

11.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հունիսի 11-ի N 838-Ն որոշման

ԿԱՆՈՆՆԵՐ

ՀՐԴԵՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կանոնները կարգավորում են Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված հրդեհների, դրանց պատճառով հասցված նյութական վնասների, հրդեհների ժամանակ զոհված և վիրավորված անձանց պետական միասնական հաշվառման (այսուհետ՝ հաշվառում) հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվառումն իրականացվում է հրդեհների առաջացման պատճառների, հասցված վնասների, ինչպես նաև հրդեհների կանխարգելման միջոցառումների մշակման նպատակով:

2․ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3. Սույն հավելվածում կիրառվում են հետևյալ հասկացությունները՝

1) հրդեհի հետևանքներ՝ մարդկային զոհեր, մարդկանց պատճառված առողջական և մարմնական վնասվածքներ, թունավորումներ, կենդանիների, թռչունների անկում, շենքերի, շինությունների, սարքավորումների, փաստաթղթերի, պատմական և մշակութային արժեք ներկայացնող առարկաների, կենցաղային և այլ գույքի ոչնչացում ու վնասում, ինչպես նաև շրջակա միջավայրին հասցված վնասներ.

2) հրդեհից զոհեր՝ մարդիկ, ովքեր զոհվել են անմիջապես հրդեհի վայրում ստացած այրվածքներից, ծխից ստացած թունավորումներից և հրդեհի այլ գործոններից կամ հրդեհի վայրում վնասվածք ստանալուց հետո բժշկական կազմակերպություններում հիվանդանոցային պայմաններում բուժման ընթացքում` դեպքը տեղի ունենալու օրվանից 30 օրվա ընթացքում, որը հաստատվում է իրավասու բժշկական կազմակերպությունների եզրակացությամբ․

3) հրդեհից վնասվածքներ ստացած անձինք՝ մարդիկ, ովքեր հրդեհի հետևանքով ստացել են այրվածքներ կամ մարմնական այլ վնասվածքներ, ծխից թունավորումներ կամ մարմնական այլ վնասվածքներ և ստացել բժշկական միջամտություն․

4) ոչնչացված նյութական արժեքներ՝ նյութական արժեքներ, որոնք ամբողջությամբ կորցրել են իրենց որակը և արժեքը, չեն կարող օգտագործվել ըստ նշանակության և վերանորոգման արդյունքում պիտանի չեն հետագա օգտագործման համար.

5) վնասված նյութական արժեքներ՝ նյութական արժեքներ, որոնք վերանորոգման միջոցով կարող են դառնալ պիտանի՝ հետագա օգտագործման համար:

3. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

4. Հաշվառումն իրականացնում է Փրկարար ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն), այդ թվում՝ իրավասու մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա:

5. Մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը նախորդ ամսվա ընթացքում գրանցված հրդեհների վերաբերյալ տեղեկատվությունները իրավասու մարմինները ներկայացնում են ծառայություն՝ համաձայն N 1 ձևի: Նախաքննություն իրականացնող մարմնի կողմից հրդեհների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է 2 փուլով՝ պայմանավորված տվյալ պահին վարույթում գտնվող դեպքերով և ավարտված վարույթի դեպքերով։

6. Ծառայությունը յուրաքանչյուր ամիս ամփոփում է հրդեհների վերաբերյալ իրավասու մարմինների կողմից տրամադրված տեղեկությունները՝ տվյալների ճշգրտման նպատակով դրանք համեմատելով նախաքննություն իրականացնող մարմիններից (հրդեհի փաստը և դրա առաջացման պատճառները արձանագրելու նպատակով), բժշկական կազմակերպություններից (հրդեհից զոհերի կամ հրդեհից վնասվածքներ ստացած անձանց վերաբերյալ) և ապահովագրական ընկերություններից (հրդեհներից հասցված վնասի չափի վերաբերյալ) ստացված տեղեկատվության հետ: Տվյալների միջև անհամապատասխանության դեպքում, լրացուցիչ ճշգրտումներ իրականացնելու նպատակով, ծառայությունը գրավոր հարցումներ է ուղարկում տեղեկատվություն տրամադրող մարմիններին (կազմակերպություններին)։

7. Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառման ենթակա են այն հրդեհները, որոնց հետևանքների վերացման ուղղությամբ ներգրավվել են ծառայության հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները, պետական կառավարման համակարգի մարմինները, կազմակերպությունները, որոնք ունեն հրդեհաշիջման գործողություններ իրականացնելու իրավունք, ինչպես նաև հրդեհների այն դեպքերը, որոնց մարմանը չեն մասնակցել հրշեջ ստորաբաժանումները, և որի մասին հայտարարությունը ստացվել է քաղաքացիներից, իրավապահ մարմիններից կամ ապահովագրական ընկերություններից:

8. Հրդեհի փաստը հավաստող փաստաթուղթը հրդեհի հաշվառման քարտն է (համաձայն N 2 ձևի), որը կազմվում է ծառայության կողմից՝ հրդեհի վերաբերյալ ստացված տեղեկությունների հիման վրա՝ դրանք ստանալուց հետո 10 օրվա ընթացքում:

9. Հրդեհից զոհերի և հրդեհից վնասվածքներ ստացած անձանց հաշվառումն իրականացվում է բժշկական կազմակերպություններից ստացված տեղեկությունների հիման վրա:

4. ՀՐԴԵՀԻՑ ՎՆԱՍՎԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎՆԱՍԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

10. Հրդեհից հասցված նյութական արժեքների վնասը հաշվառվում է՝ անկախ դրա փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքից: Հրդեհից հասցված նյութական վնասը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության դրամով:

11. Հրդեհից պատճառված նյութական վնասը հաշվառվում է իրավաբանական անձանց կողմից տրված տեղեկանքների, դատարանների որոշումներից քաղվածքների, ապահովագրական ընկերությունների կամ գույքի սեփականատերերի գրավոր հայտարարությունների հիման վրա՝ կցելով պաշտոնական փաստաթղթեր, որոնք հաստատում են հրդեհից հասցված գույքային վնասի չափը: Նշված տվյալների հավաստիության համար պատասխանատվություն են կրում համապատասխան փաստաթուղթը տրամադրող անձինք:

Ձև N 1

Հրդեհների վերաբերյալ Փրկարար ծառայությանը ներկայացվող տեղեկություններ

NN

ը/կ Մարզ Հա-մայնք

/բնա-կա-վայր/ վար-չական շրջան Հաս-ցե Դեպքի, պատահարի Հասցված վնասներ

Օրը, ամիսը, տարին Ժամը Բնույ-թը Պատ-ճառը Զոհ Վի-րա-վոր Կենդա-նիներ Ամբողջությամբ վնասված Մասնակի վնասված Նյու-թական վնասի չափ/ ՀՀ դրամ (առկա-յության դեպ-քում)

Ան-կած Վնաս-ված Շինու-թյուն Տրանս-պոր-տային միջոց Գյուղա-տնտե-սական նշանա-կության տա-րածք-ներ Բուսա-ծածկ տա-րածք-ներ Պահես-տավոր-ված անաս-նակեր Այլ օբ-յեկտ-ներ և տա-րած-քներ Շինու-թյուն Տրանս-պոր-տային միջոց Գյուղա-տնտե-սական նշանա-կության տա-րածք-ներ Բուսա-ծածկ տա-րածք-ներ Պահես-տավոր-ված անաս-նակեր Այլ օբ-յեկտ-ներ և տա-րածք-ներ

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25

1

2

3

4

5

6

7

8

9

10

Ծանոթություն

1-7, 9 և 10 սյունակները լրացնում են առողջապահական ոլորտի լիազոր մարմինները: 1-23 սյունակները լրացնում են նախաքննության մարմինները:

1-7 և 11-23 սյունակները լրացնում են ապահովագրական ընկերությունները: ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ն լրացնում են բոլոր սյունակները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս իրականացնում են հրդեհների հաշվառման գործառույթ:

Ձև N 2

ՀՐԴԵՀԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ

1. Հրդեհի առաջացման օրը, ամիսը, տարին և ժամը

2. Հրդեհի առաջացման հասցեն

3. Հրդեհի պատկանելությունը

4. Հրդեհի առաջացման վայրը

5. Հրդեհի մեկուսացման օրը, ամիսը, տարին և ժամը

6. Հրդեհի մարման օրը, ամիսը, տարին և ժամը

7. Հրդեհի հետևանքով այրվել է

8. Հրդեհի ընդհանուր մակերեսը

9. Հրդեհի հետևանքով զոհվել է

10. Հրդեհի հետևանքով վնասվածքներ է ստացել

11. Հրդեհի ընթացքում անկել է (գլուխ կենդանի/հատ)

12. Հրդեհի ընթացքում վնասվել է (գլուխ կենդանի/հատ)

Ստորաբաժանման ղեկավար՝ —————————/ ——————/ —————— թ․

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

(օրը, ամիսը, տարին)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

11.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունիսի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։