ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2026 թվականի N 817-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԲԱՅԱԶԵՏ ՌՈՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԲԱՅԱԶԵՏ ՌՈՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ԲԱՅԱԶԵՏ ՌՈՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2026 թվականի ապրիլի 28-ից մինչև 2027 թվականի ապրիլի 27-ը ներառյալ․
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
11.06.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2026 թվականի
հունիսի 11-ի N 817-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման երկիր Արտահանման երկիրը Արժեքը (դրամ) Այլ
տեղեկու- թյուններ
1 2 3 4 5 6 7 8 9 10
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ
1․ 3814009000 Լուծիչներ Օրգանական հիմքով, պվք-ից խողովակների մաքրման և
յուղազերծման համար կգ 200 Հոլանդիա Հոլանդիա 54 000
2. 3917290009 Պլաստմասսայից կոշտ խողովակներ Կցամասերով ջերմատներում ոռոգման համար կգ 4 000 Հոլանդիա Հոլանդիա 940 000
3. 4009120009 Վուլկանացված ռետինից ճկուն
խողովակներ Կցամասերով, չամրանավորված,
ջերմատների ջեռուցման
համար կգ 900 Հոլանդիա Հոլանդիա 1 650 000
4. 3926909709 Պոլիեթերային տարողություններ 2200 լիտր տարողությամբ Պարարտանյութերի լուծման համար, ջերմատների ոռոգման
համակարգի համար կգ 1500 Հոլանդիա Հոլանդիա 2 800 000
5. 3926909709 Պոլիեթերային տարողություն 1000 լիտր տարողությամբ Պարարտանյութերի լուծման համար, ջերմատների ոռոգման
համակարգի համար կգ 500 Հոլանդիա Հոլանդիա 1 400 000
6. 4009110000 Վուլկանացված ռետինից ճկուն խողովակներ՝ առանց
կցամասերի Կաթիլային ոռոգման համար կգ 12 500 Հոլանդիա Հոլանդիա 32 000 000
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ
1. 7019800009 Ջերմամեկուսիչ ապակեբամբակից
գլանափաթեթներ Ջերմատների համար կգ 500 Հոլանդիա Հոլանդիա 870 000
2. 7307239000 Կոռոզիակայուն պողպատից կցամասեր Անկյունակներ և անցումներ կցվանքով եռակցման համար, ջեռուցման խողովակների
համար կգ 15 000 Հոլանդիա Հոլանդիա 2 430 000
3. 7307231000 Կոռոզիակայուն պողպատից կցամասեր Արմունկներ կցվանքով եռակցման համար, ջեռուցման խողովակների համար կգ 16 000 Հոլանդիա Հոլանդիա 1 807 000
4. 7326909807 Կոռոզիակայուն
պողպատից միջադիրներ Ջեռուցման խողովակների համար կգ 1 500 Հոլանդիա Հոլանդիա 380 000
5. 7309005100 Ջրի տարողություններ Սև մետաղներից՝ 300 000 լիտր
տարողությամբ կգ 9 000 Հոլանդիա Հոլանդիա 18 500 000
6. 7308909809 Մետաղական կոնստրուկցիա Սև մետաղական մալուխատար,
ջերմատների համար կգ 6 000 Հոլանդիա Հոլանդիա 1 800 000
7. 7318159008 Պարուրակավոր պտուտակներ Կոռոզիակայուն պողպատից, մանեկների հետ հավաքածուով կգ 2 500 Հոլանդիա Հոլանդիա 750 000
8. 7318157008 Վեցանիստ գլխիկներով
պտուտակներ Կոռոզիակայուն
պողպատից կգ 500 Հոլանդիա Հոլանդիա 870 000
9. 7318141100 Ինքնապարուրակվող
պտուտակներ Կոռոզիակայուն
պողպատից կգ 2 000 Հոլանդիա Հոլանդիա 740 000
13. 7326909807 Ցինկապատ պողպատից հենարաններ Խողովակաշարերը կախված վիճակում
պահելու համար կգ 12 000 Հոլանդիա Հոլանդիա 1 880 000
10. 7616999008 Ալյումինե կոակսալ
ծխատարներ Ջեռուցման կաթսաների
համար կգ 1 500 Հոլանդիա Հոլանդիա 1 650 000
11. 8403109000 Ջեռուցման, ջրատաքացման կաթսա պողպատից Ջերմոցների ջեռուցման համակարգի համար, դիզելային վառելիքով և գազով աշխատող, գետնին դրվող,
լրակազմով "BKC" կգ/ հատ 54 000/2 Հոլանդիա Հոլանդիա 108 000 000
12. 8481808199 Փակիչ գնդաձև ծորակներ Հեղուկների հոսքի փակման համար, կենտրոնական ջեռուցման
կաթսաների համար կգ 400 Հոլանդիա Հոլանդիա 1 550 000
13. 8481808508 Դարձկեն սկավառակային փականներ Պվք-ից՝ ոռոգման համակարգի խողովակաշարերի
համար կգ 250 Հոլանդիա Հոլանդիա 1 200 000
14. 8481807900 Էլեկտրամագնիսական փակիչ կափույրներ Ջերմատների կաթիլային ոռոգման համակարգի
խողովակների համար կգ 350 Հոլանդիա Հոլանդիա 1 800 000
15. 8481401000 Ապահովիչ կափույրներ
ձուլված պողպատից Ջերմատների ջեռուցման
համակարգի համար կգ 250 Հոլանդիա Հոլանդիա 1 020 000
16. 8481309108 Հակադարձ կափույրներ
ձուլված պողպատից Ջերմատների ջեռուցման
համակարգի համար կգ 400 Հոլանդիա Հոլանդիա 875 000
17. 8481801100 Խառնիչ փականներ Ջերմատների կաթիլային ոռոգման համակարգի ջրի տարողությունների
համար կգ 250 Հոլանդիա Հոլանդիա 350 000
18. 8501109300 Փոփոխական հոսանքի միաֆազ շարժիչներ Էլ․ շարժաբեր ջեռուցման և օդափոխման համակարգերում խառնիչ փականների ավտոմատ կառավարման համար, 24 վտ հզորությամբ
"centra" հատ 15 Հոլանդիա Հոլանդիա 2 200 000
19. 8536508008 Փոխարկիչներ 60 վ-ից
ավել լարումով Բեռնվածքի անջատիչ
(զատիչ) իրանում կգ 200 Հոլանդիա Հոլանդիա 180 000
20. 8544609009 Մեկուսացումով
էլեկտրական մալուխներ 1000 վ-ից ավել լարումով, ալյումինե միջուկով կգ 7500 Հոլանդիա Հոլանդիա 14 700 000
21. 8544499509 Կցակարված պոլիէթիլենից մեկուսացումով էլեկտրական ուժային
մալուխներ Մինչև 1000 վ լարումով, պղնձյա միջուկով կգ 1500 Հոլանդիա Հոլանդիա 6 800 000
22. 9025804000 Էլեկտրոնային խտաչափեր Հեղուկների մեջ
ընկղմվելիս գործող, ջերմատների համար հատ 4 Հոլանդիա Հոլանդիա 450 000
23. 9025192000 Էլեկտրոնային ջերմաչափեր Ջերմատներում ջեռուցման համակարգի ջերմակրի ջերմության չափման համար, այլ սարքերի հետ չմիացված հատ 8 Հոլանդիա Հոլանդիա 120 000
24. 9025192000 Էլեկտրոնային հրաչափեր Ջերմատներում մակերևույթների ջերմության ակնթարթային անհպում չափման համար, այլ
սարքերի հետ չմիացված հատ 8 Հոլանդիա Հոլանդիա 180 000
25. 9025802000 Էլեկտրոնային բարոմետրեր Ջերմատներում մթնոլորտային ճնշման չափման համար, այլ
սարքերի հետ չմիացված հատ 4 Հոլանդիա Հոլանդիա 86 000
26. 9025804000 Էլեկտրոնային խոնավաչափեր Ջերմատներում խոնավության չափման համար հատ 4 Հոլանդիա Հոլանդիա 214 000
27. 9032200000 Էլեկտրոնային մանոստատներ Ջերմոցներում ճնշման ավտոմատ կառավարման
համար հատ 3 Հոլանդիա Հոլանդիա 177 000
28. 9405110039 Ալյումինե իրանով էլ.
լուսատուներ led լամպերով աշխատող Առաստաղից կախվող, ջերմատների համար կգ 400 Հոլանդիա Հոլանդիա 130 000
29. 9405110019 Պլաստմասսե իրանով
էլ. լուսատուներ led լամպերով աշխատող Առաստաղից կախվող, ջերմատների համար կգ 300 Հոլանդիա Հոլանդիա 45 000
30. 7308909809 Սև մետաղներից մետաղակոնստրուկցիա Ջերմատների ստվերացման համակարգի համար,
չհավաքված կգ 10000 Հոլանդիա Հոլանդիա 35 000 000
31. 6005369000 Սինթետիկ թելերից ստվերարկող կտոր Ջերմատների կախովի ստվերացման
համակարգի համար կգ 5000 Հոլանդիա Հոլանդիա 55 000 000
32. 8709119000 Էլեկտրական ինքնագնաց քարշակ Անիվավոր, ջերմատներում բերքի տեղափոխման անվավոր սայլակների համար հատ 1 Հոլանդիա Հոլանդիա 4 700 000
33. 8424829900 Մառախլացման համակարգ Ջերմատներում խոնավության պահպանման, ջրի գոլորշիացման հաշվին բարձր ջերմության նվազեցման համար, չհավաքված հատ 1 Հոլանդիա Հոլանդիա 62 000 000
34. 7309003000 Ջրի կուտակիչ
տարողություններ սև մետաղներից Երեսապատումով, ջերմամեկուսացումով 1
200 000 լիտր տարողունակությամբ կգ 45 000 Հոլանդիա Հոլանդիա 75 000 000
35. 8424499900 Ինքնագնաց էլ․ սրսկիչ Ռելսերի վրա աշխատող,
ջերմատների համար հատ 2 Հոլանդիա Հոլանդիա 27 000 000
ԸՆԴԱՄԵՆԸ 469 298 000
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
11.06.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ