Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՓՈՂՈՑ Հ. 7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՐՊԱԿԸ, ԾԱԾԿԵՐԸ ՔԱՆԴԵԼՈՒ (ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 2858-Ա «04» հունիսի 2026 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՓՈՂՈՑ Հ. 7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՐՊԱԿԸ, ԾԱԾԿԵՐԸ ՔԱՆԴԵԼՈՒ (ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Իսահակյան փողոց հ. 7 հասցեում գտնվող Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա կառուցված շինությունները՝ մետաղական կրպակը և ինքնակամ ծածկերը ապամոնտաժելու մասին:

2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 07.05.2026թ. հ.579-Ա որոշումը և հաշվի առնելով տվյալ հատվածում նախատեսվող բարեկարգման ծրագրերը անհրաժեշտ է ապամոնտաժել Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա կառուցված շինությունները՝ մետաղական կրպակը և ինքնակամ ծածկերը:

ՈՐՈՇԵՑԻ

1. Հանձնարարել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ քանդել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Իսահակյան փողոց հ. 7 հասցեում գտնվող Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա կառուցված շինությունները՝ մետաղական կրպակ և ինքնակամ ծածկերը ապամոնտաժել:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը։

3. Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխա-նատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության պետերի և Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։