Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՀՆՊՁ-Ի ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ԲԵՌՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՆՔՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 դեկտեմբերի 1994 թ. N 566

Քաղ. Երևան

«ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՀՆՊՁ-Ի ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ԲԵՌՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՆՔՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Վ. Ավանեսյանի հաղորդումը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում բեռնային համալիր կառուցելու նպատակով Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկից 22,8 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի ստացման շուրջ 1994 թվականի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակության և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև կայացած բանակցությունների մասին:

2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Երևանի «Զվարթնոց» օդանավակայան» հատուկ նշանակության պետական ձեռնարկության և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև կնքվող վարկային համաձայնագրի նախագծին:

3. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից հանդես գալու որպես Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի և «Երևանի «Զվարթնոց» օդանավակայան» հատուկ նշանակության պետական ձեռնարկության միջև կնքվող վարկային համաձայնագրի վարկառուի երաշխավոր:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Վ. Չիտեչյանին լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրելու Հայաստանի Հանրապետության կառավարության և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև կնքվող երաշխիքային համաձայնագիրը:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։