Հոդված 8
Հոդված 8
1. Միության շրջանակներում Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ ընդհանուր գործընթացների իրագործման ժամանակ պետական հսկողության (վերահսկողության) մարմինների և անդամ պետությունների այլ լիազորված մարմինների օպերատիվ փոխգործակցության նպատակով ապահովվում է Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի վերաբերյալ տեղեկացման համակարգի գործունեությունը:
2. Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի վերաբերյալ տեղեկացման համակարգի գործունեության շրջանակներում իրականացվում են ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ձևավորում, վարում և օգտագործում, ինչպես նաև տեղեկությունների փոխանակում, այդ թվում՝
1) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող հայտնաբերված արտադրանքի մասին, ինչպես նաև անդամ պետությունների տարածքներում այդպիսի արտադրանքի շրջանառության կանխարգելմանը, հայտնաբերմանն ու կանխմանը և (կամ) հայտնաբերված խախտումների բացասական հետևանքների վերացմանն ուղղված ձեռնարկված միջոցների վերաբերյալ.
2) անդամ պետության տարածքում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի իրացման հայտնաբերված դեպքերի վերաբերյալ՝ առանց համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի կամ այն անցկացնելու վերաբերյալ տեղեկությունների.
3) Միության տեխնիկական կանոնակարգերի՝ արտադրանքի համապատասխանության գնահատման մասով պահանջների խախտման հայտնաբերված փաստերի մասին, ներառյալ՝ սերտիֆիկացման աշխատանքների կատարման կանոնները խախտելու փաստերը և հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների ոչ հավաստի արդյունքներ ներկայացնելու փաստերը:
3. Տեղեկություններ ներկայացնելու, հավաքագրելու և ամփոփելու կարգը, դրանց կազմը, սույն հոդվածի 2-րդ կետում նշված ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներում դրանք տեղադրելու կարգը, ինչպես նաև Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի վերաբերյալ տեղեկացման համակարգի գործունեության կանոնները սահմանվում են Հանձնաժողովի կողմից:
4. Պետական հսկողության (վերահսկողության) մարմինները և անդամ պետության լիազորված այլ մարմիններ ձեռնարկում են Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքն անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ դնելուն և դրա շրջանառությունը կանխարգելելուն և կանխելուն ուղղված՝ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված միջոցներն այն դեպքում, երբ նման արտադրանքի մասին տեղեկատվություն է պարունակվում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի վերաբերյալ տեղեկացման համակարգում:
(8-րդ հոդվածը փոփ. ԵՎՏՄԱՊ 08.05.24 արձանագրություն)