Հոդված 7
Հոդված 7
1. Պետական հսկողության (վերահսկողության) անցկացումը կազմակերպելու և Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքն անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ դնելու և դրա շրջանառությունը կանխելու նպատակով անդամ պետություններն ապահովում են պետական հսկողության (վերահսկողության) մարմինների փոխգործակցությունը, ինչպես նաև պետական հսկողության (վերահսկողության) մարմինների փոխգործակցությունն այն մարմինների կամ իրավաբանական անձանց հետ, որոնք անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված են հավատարմագրում անցկացնել, այդ թվում՝ կանոնավոր կերպով տեղեկատվություն փոխանակել, պետական հսկողություն (վերահսկողություն) անցկացնել փորձի փոխանակում կազմակերպելու և համատեղ ստուգումներ անցկացնելու միջոցով:
Նշված փոխգործակցության կարգը սահմանվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից:
2. Պետական հսկողության (վերահսկողության) անցկացման ժամանակ տեղեկատվության փոխանակում և փոխգործակցություն ապահովելու նպատակով պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն օգտագործում են Միության ինտեգրված տեղեկատվական համակարգը: