Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԲԱՑԹՈՂՆՎՈՂ ՋՐԻ ՎԱՐՁԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հուլիսի 1994 թ. N 311

Քաղ. Երևան

1994 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԲԱՑԹՈՂՆՎՈՂ ՋՐԻ ՎԱՐՁԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել 1994 թվականի համար էներգետիկ նպատակով Սևանա լճից բացթողնվող ջրի, ինչպես նաև Հրազդան գետի կողային ջրերի վարձ՝ 1000 խոր. մ համար 50 դրամ, հաշվի առնելով մարտի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված տարադրամի և դրամի հաշվարկային կուրսը, վերահաշվարկելով այն էլեկտրաէներգիայի դրամով արտահայտված սակագնի փոփոխության հետ զուգընթաց, վճարելով հանրապետական բյուջե։

2. Սահմանել, որ Սևանա լճից բացթողնվող ջրի չափումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հիդրոօդերևութաբանության վարչությունը և ոչ ուշ, քան մինչև հաջորդ ամսվա 5-ը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարություն, գյուղատնտեսության նախարարություն, ֆինանսների նախարարություն, բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն տվյալ ամսվա ընթացքում օգտագործվող ջրի քանակի վերաբերյալ։

Էներգետիկ և ոռոգման նպատակով օգտագործվող ջրի ծավալը հաշվարկվում է «Հայէներգո» ՊԿ-ի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային ռեսուրսների վարչության միջև կնքված ակտով։

3. Ջրի համար վճարումներից գոյացած միջոցներն օգտագործվում են բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 8-ի N 448 որոշմամբ հաստատված բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձի վճարման ժամանակավոր կարգի 18-րդ կետին համապատասխան։

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 8-ի «Բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձաչափեր սահմանելու մասին» N 448 որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 6-ի «1993 թվականի համար ոռոգման ջրի սակագնի և էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով էներգետիկ համակարգի կողմից օգտագործվող ջրի վարձի սահմանման մասին» N 148 որոշման 3-րդ կետով սահմանված վարձը կիրառել միայն Սևան-Հրազդան հիդրոէլեկտրակայանների կասկադին էներգետիկ նպատակներով բացթողնվող ջրի համար։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։