ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 1994 թ. N 366
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թվականի ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի 1994 թվականի հունիսի 29-ի «Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման մասին» N 66 որոշումը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ավարտել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի 1994 թվականի հունիսի 29-ի N 66 որոշմամբ հաստատված «փոքր» օբյեկտների գույքագրման և գնահատման աշխատանքները և այդ օբյեկտները օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել դրանց աշխատավորական կոլեկտիվներին:
3. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը, նյութական ռեսուրսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայկենցաղսպասարկում», հանրապետական արտադրական միավորմանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայավտոսերվիս» պետական ձեռնարկությանը, պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել նշված օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
կառավարության գործերի
կառավարիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ
ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՍՀ-01/219
05.07.94 թ. «29» հունիսի 1994 թ.
N 66
ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը` քննարկելով ՀՀ «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թ. ծրագրով» նախատեսված «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման հարցը,
Ո Ր Ո Շ Ե Ց`
1. Սեփականաշնորհել ներկայացվող «փոքր» օբյեկտները (ցանկը կցվում է):
Պետական հԱՆՁՆԱԺՈՂՈՎի պ/կ`
Բ. ՔՈՉԱՐՅԱՆ
Ց Ա Ն Կ
1994 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
Երևան
NN
ը/կ Ծածկագիրն ըստ ծրագրի Օբյեկտի պատկանելությունը, անվանումը Օբյեկտի հասցեն
1 2 3 4
Կենցաղսպասարկում
1. 2337 կոշիկի նորոգման N 1/4 կետ Արշակունյաց 227
2. 2338 կոշիկի նորոգման N 1/5 կետ Մայիսի 9-ի 4
3. 2339 կոշիկի նորոգման N 1/6 կետ Հ. Հովսեփյանի 11
4. 2340 կոշիկի նորոգման N 1/7 կետ Եղբայրության 14
5. 2342 կոշիկի նորոգման N 1/9 կետ Ծերեթելի 41
6. 2344 կոշիկի նորոգման N 1/11 կետ Շիրակի 18
7. 2346 կոշիկի նորոգման N 1/14 կետ Մայիսի 9-ի 15
8. 2348 կոշիկի նորոգման N 1/15 կետ Աջափնյակ, N 6 շուկայի տարածք
9. 2349 կոշիկի նորոգման N 1/16 կետ Ներքին Շենգավիթ, 6-րդ փող., 37/3 շենք
10. 2351 կոշիկի նորոգման N 1/18 կետ Չարբախ, Ծերեթելի 25, N 8 շուկայի մոտ
11. 2352 կոշիկի նորոգման N 1/19 կետ Ներքին Շենգավիթ, 11-րդ փող., N 39
12. 2353 կոշիկի նորոգման N 1/21 կետ Չեխովի 12, զագսի շենքի դիմաց
13. 2356 կոշիկի նորոգման N 1/27 կետ Ֆրունզեի 54/3, դպրոցի դիմաց
14. 2357 կոշիկի նորոգման N 1/29 կետ Արշակունյաց 44
15. 2358 կոշիկի նորոգման N 1/30 կետ Թելմանի 17
16. 2359 կոշիկի նորոգման N 1/32 կետ Գարեգին Նժդեհի 34
17. 2360 կոշիկի նորոգման N 1/51 կետ Աէրացիայի 4
18. 2363 կոշիկի նորոգման N 4/2 կետ Թելմանի 17