ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 1994 թ. N 453
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունում մարդահամարի անցկացման հետ կապված մեթոդաբանական սկզբունքների և կազմակերպչական աշխատանքների ծրագրի մշակման նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Ռ. Բագոյան - ՀՀ պետնախարար (նախագահ)
Լ. Դավթյան - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության
պետական վարչության պետ (նախագահի տեղակալ)
Ա. Եսայան - ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար
(նախագահի տեղակալ)
Ա. Եղիազարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (նախագահի տեղակալ)
Ա. Բաբլոյան - ՀՀ առողջապահության նախարար
Ռ. Բարսեղյան - ՀՀ փախստականների հարցերի պետական վարչության
պետի առաջին տեղակալ
Վ. Գնունի - ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարար
Մ. Գևորգյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՏՀԳՀԻ-ի տնօրեն
Մ. Երանոսյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Է. Զուլոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Վ. Խաչատրյան - պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր
կոմիտեի նախագահ
Վ. Խոջաբեկյան - ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի տեղակալ
Գ. Կիրակոսյան - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի
ռեկտոր
Տ. Հակոբյան - ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների
պետական վարչության պետ
Զ. Հովհաննիսյան - ՀՀ կառավարության գործերի կառավարչության սոցիալական քաղաքականության վարչության պետ
Վ. Մելքոնյան - ՀՀ նյութական ռեսուրսների նախարար
Մ. Մուսոյան - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և
վերլուծության պետական վարչության պետի տեղակալ
Վ. Պապոյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Տ. Պետրոսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Գ. Պողպատյան - ՀՀ կապի նախարար
Լ. Պետրոսյան - ՀՀ հատուկ ծրագրերի պետական վարչության պետ
Գ. Պողոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ ԳԱԱ սոցիոլոգիական
հետազոտությունների կենտրոնի տնօրեն
Ա. Քալանթարյան - ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի
տնօրեն
Հ. Քոչինյան - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար
Վ. Բախշեցյան - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության
պետական վարչության ժողովրդագրության և աշխատանքի
բաժնի պետ (քարտուղար)
2. Հանձնաժողովին՝ 3-ամսյա ժամկետում կազմել մարդահամարի անցկացման նախապատրաստական աշխատանքների ծրագիր և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ