Անցնել բովանդակությանը

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 197-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

«15» հունիսի 2026 թ. N 667-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 197-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2012 թվականի հունիսի 26-ի «Վարձու աշխատողի, պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի, փորձնակի և մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի անհատական տվյալների գրանցման հայտի» ձևը հաստատելու մասին» N 197-Ն հրամանի հավելվածում՝

1) 6-րդ կետում «Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիր,» բառերից հետո լրացնել «, ապաստան հայցողի վկայական» բառերով,

2) 23-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4.1.3, 4.1.4 և 4.1.5 սյունակներում լրացվում է աշխատողի պաշտոնի կոդը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2026 թվականի հունվարի 30-ի N 182-Ն հրամանի («Զբաղմունքների, պաշտոնների և կարողունակությունների (կոմպետենցիաների) ազգային դասակարգիչ») համաձայն, ինչպես նաև տվյալ պաշտոնի նշանակման և տվյալ պաշտոնից ազատվելու ամսաթիվը (օրը, ամիսը, տարին):»,

3) 41-րդ կետից հանել «(մասնագիտության)» բառը։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

2026-06-15 Վ. ՄԽԻԹԱՐՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունիսի 2026 թվական

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։