ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 1994 թ. N 512
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄՅՈՒՍ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 608 ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 3-ի N 608 որոշման 9-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունից արտադրական նշանակության սարքավորումների, մեքենաների և տեխնիկայի մյուս տեսակների արտահանման կարգավորման մասին» N 608 որոշման գործողությունը տարածվում է արտասահմանյան արտադրության (բացառությամբ նախկին ԽՍՀՄ-ում արտադրված) արտադրական նշանակության սարքավորումների, մեքենաների և տեխնիկայի բոլոր տեսակների վրա:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունից արտահանվող նախկին ԽՍՀՄ-ում, Հայկական ԽՍՀ-ում և Հայաստանի Հանրապետությունում արտադրված ու Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների հիմնական միջոցներ հանդիսացող արտադրական նշանակության սարքավորումների, մեքենաների և տեխնիկայի մյուս տեսակների ցանկը (կցվում է), որոնց վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 3-ի N 608 որոշման գործողությունը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում արտադրված և պատրաստի արտադրանք հանդիսացող արտադրական նշանակության սարքավորումների, մեքենաների և տեխնիկայի մյուս տեսակների (այսուհետև` տեխնիկա) Հայաստանի Հանրապետությունից արտահանման ժամանակ արտահանող սուբյեկտը պարտավոր է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին ներկայացնել թողարկողի կողմից տրված նշված տեխնիկայի տեխնիկական անձնագիրը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 3-ի N 608 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունից արտադրական նշանակության սարքավորումների, մեքենաների և տեխնիկայի մյուս տեսակների արտահանման կարգի 5-րդ կետի «ա» ենթակետի երկրորդ պարբերությունը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
հոկտեմբերի 31-ի N 512 որոշմամբ
Ց Ա Ն Կ
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄՅՈՒՍ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 608 ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
NN ը/կ Անվանումը Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի կոդը
1 2 3
1. Մետաղամշակման արտադրական նշանակության հաստոցներ (բացի կենցաղում օգտագործվող սեղանի հաստոցներից) 8458, 8459, 8460,
8461, 8465, 8466
խառատի
ատամնահան
ֆրեզերային
հղկման
պտուտակահան
թվային ծրագրավորման ղեկավարությամբ
առանցքային
խորը շաղափման
2. 1 տոննայից ավելի հզորության մամլիչներ 8462
3. Փաթաթման սարքավորումներ -
4. Ապակեթելիկների և ապակեգործվածքների արտադրման համար սարքավորումներ -
5. Կաբելի արտադրության համար սարքավորումներ 8463, 8479 40
6. Վակուումային և պլազմային փոշեծածկման սարքավորումներ 8456, 8515
7. Վակուումային էլեկտրավառարաններ 8514
8. Էլեկտրաչափիչ սարքավորումներ 9027, 9028,
9029, 9030
9. Էլեկտրաշարժիչներ` փոփոխական հոսանքի էեկտրաշարժիչներ, որոնց պտտման առանձին բարձրությունը կազմում է 50-355 մմ 8501, 10, 930
10. 1 կվտ-ից բարձր հզորության հաստատուն և փոփոխական հոսանքների բոլոր տեսակի գեներատորներ 8501, 33, 8501 3
8501, 40, 8501 5
11. Լրակազմային տրանսֆորմատորային ենթակայաններ 8504
12. Մեքենաներ տեքտիլ թելիկների մշակման համար, մանվածքային մեքենաներ 8445
13. Մանածագործական հաստոցներ 8446
14. Գործելու մեքենաներ 8447
15. Կապի ապարատուրա 8525, 8526, 8527, 8517
հատուկ նշանակության ռադիոկայաններ և դրանց անտենաներ
հեռագրային սարքավորումներ
խտացնող սարքավորումներ
կոմուտացիոն սարքավորումներ
բարձր հաճախականության միացուցիչներ
հեռախոսակայաններ
բաշխիչ տուփեր
լայնաշերտ կապի սարքավորումներ
16. ԷՀՄ և դրանց սարքավորումներ
- 286/386/486 տիպի անհատական համակարգիչներ և դրանց տպագրական սարքեր 8471 20
պատճենահանման տեխնիկա 8472 10 000
17. Հոսանքի քիմիական աղբյուրներ (մանրանրբիկ մարտկոցներից մինչև տանկի կուտակիչներ) 8507
18. Բարձր անցունակության ավտոմեքենաներ (բոլոր տիպերի) 8704
19. Դիզելային շարժիչներով թամբային քարշիչներ և դրանց կցասայլեր 8716
20. Կողային (բորտային) բեռնատար մեքենաներ (բոլոր տիպերի) 8704, 8705
21. Հատուկ նշանակության մեքենաներ 8705
22. Ավտովառելիքալցավորող սարքավորումներ -
23. Տրակտորներ, էքսկավատորներ և ուղեհարթիչներ (բոլոր տիպերի) 8701, 8429
24. Ներքին այրման դիզելային շարժիչներ 8408
25. Ներքին այրման շարժիչներով կռունկներ -