Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1180-Ն, N 1177-Ն ԵՎ N 1161-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունիսի 2026 թվականի N 856-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1180-Ն, N 1177-Ն ԵՎ N 1161-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով, «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի փետրվարի 13-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին, 2-րդ և 5-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշման (այսուհետ՝ որոշում 1) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշում 1-ի հավելվածի 2-րդ կետում «որոշելու և» բառերը փոխարինել «որոշելու և (կամ)» բառերով․

2) որոշում 1-ի հավելվածի 14-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից իրենց ցանկությամբ դիմելու դեպքում, այդ թվում՝ ծառայությունների անհատական ծրագիր ստանալու համար։».

3) որոշում 1-ի հավելվածի 14-րդ կետի 4-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած․

4) որոշում 1-ի հավելվածի 15-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ամբողջությամբ կամ մասամբ» բառերը․

5) որոշում 1-ի հավելվածը 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին, 15․2-րդ, 15․3-րդ, 15․4-րդ և 15․5-րդ կետերով.

«15.1․ Սույն կարգի 15-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված՝ ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություն (լրացում) կատարելու կամ դրանում ներառված միջոցառումների վերանայման դեպքերում ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություն (լրացում) կատարվում է՝ հիմք ընդունելով գործող ֆունկցիոնալության գնահատման արդյունքները և ներկայացված փաստաթղթերը (ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը չի վերանայվում)։

15․2. Ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություններ (լրացումներ) կատարելու վերաբերյալ դիմումը սույն կարգի 30-րդ կետով սահմանված կարգով մուտքագրելիս անձը կցում է նաև փոփոխության համար հիմք հանդիսացող փաստաթուղթը։ Դիմումը մուտքագրվելուց հետո դիմումին ընթացք է տրվում սույն կարգի 33-րդ, 35-րդ և 37-րդ կետերով սահմանված կարգով։

15․3. Ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություն (լրացում) կատարելու դեպքում ձևավորվում է ծառայությունների անհատական նոր ծրագիր, որում ներառվում են նաև նախկին ծրագրում սահմանված բոլոր ծառայությունները։ Այս դեպքում, գործում է ծառայությունների անհատական նոր ծրագիրը, իսկ նախորդը համարվում է անվավեր։

15.4․ Ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություն (լրացում) չի կատարվում, եթե՝

1) բացակայում է դիմումում նշված ծառայությունը ցուցելու իրավական հիմքը․

2) գնահատող հանձնաժողովը չի ցուցում տվյալ ծառայությունը՝ ելնելով գնահատման արդյունքներից․

3) անձի ֆունկիոնալության գնահատման որոշման ժամկետը լրանում է դիմելուն հաջորդող ամսին։

15.5. Դիմողը գնահատող հանձնաժողովի որոշման մասին տեղեկացվում է որոշման ընդունումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ էլեկտրոնային համակարգի միջոցով։»։

2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները և գործիքները հաստատելու մասին» N 1177-Ն որոշման (այսուհետ՝ որոշում 2) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշում 2-ի հավելվածի աղյուսակ 2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« xxx.0 խնդիր չունի, սահմանափակում չկա (առկա չէ, բացակայում է, նկատելի չէ). 0-4%

xxx.1 թեթև աստիճանի խնդիր (աննշան, թույլ խանգարում և (կամ) սահմանափակում). 5-24%

xxx.2 միջին աստիճանի խնդիր (չափավոր, նշանակալի խանգարում և (կամ) սահմանափակում). 25-49%

xxx.3 ծանր աստիճանի խնդիր (արտահայտված խանգարում և (կամ) սահմանափակում). 50-95%

xxx.4 խորն աստիճանի խնդիր (խիստ արտահայտված, լիակատար խանգարում և (կամ) սահմանափակում): 96-100%

».

2) որոշում 2-ի հավելվածի 16-րդ և 18-րդ կետերում «երաշխավորվում» բառը փոխարինել «ցուցվում» բառով, իսկ 17-րդ և 19-րդ կետերում «և ըստ ֆունկցիոնալության գնահատման չափանիշների և գործիքների երաշխավորվում» բառերը փոխարինել «ըստ կարիքի ցուցվում» բառերով։

3․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Ծառայությունների անհատական ծրագրերը կազմելու և իրականացնելու կարգը հաստատելու մասին» N 1161-Ն որոշման հավելվածի 6-րդ կետում «երաշխավորությունները» բառը փոխարինել «ցուցումները» բառով, իսկ 18-րդ կետում «երաշխավորված» բառը փոխարինել «ցուցված» բառով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

18.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունիսի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։