Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՎԱՀԱԳՆ ՎԻՇԱՊԱՔԱՂ» ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունիսի 2026 թվականի N 852-Ն

«ՎԱՀԱԳՆ ՎԻՇԱՊԱՔԱՂ» ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 21-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին՝ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա և Սեբաստիա փողոցի խաչմերուկի հատվածում տեղադրված «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղափոխել Երևան քաղաքի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հրապարակի հարևանությամբ՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց գտնվող Ռուսաստանի հրապարակ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝

1) «1.6. Կենտրոն վարչական շրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 280-րդ կետով՝

« ուղղ. 280. ՀՈՒՇԱՐՁԱՆ`

«ՎԱՀԱԳՆ

ՎԻՇԱՊԱՔԱՂ» 1975 թ. Երևան քաղաքի

Ալեքսանդր Մյասնիկյանի

անվան հրապարակի

հարևանությամբ՝ Երևանի

քաղաքապետարանի

դիմաց գտնվող

Ռուսաստանի հրապարակ Հ քանդ.՝ Կ. Նուրիջանյան

Հուշարձանը Երևան

քաղաքի Ալեքսանդր

Մյասնիկյանի անվան

հրապարակի

հարևանությամբ՝

Երևանի

քաղաքապետարանի

դիմաց գտնվող

Ռուսաստանի

հրապարակ

տեղափոխվել է Երևան

քաղաքի Ծովակալ

Իսակովի պողոտա և

Սեբաստիա փողոցի

խաչմերուկի հատվածից

».

2) «1.7. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան» բաժնի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված քանդակի տեղափոխման աշխատանքների իրականացման ծախսերը կատարվում են Երևան համայնքի բյուջեի միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման 1-ին կետում նշված քանդակը Երևան քաղաքի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հրապարակի հարևանությամբ՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց գտնվող Ռուսաստանի հրապարակում տեղադրվելու պահից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

18.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունիսի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։