Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 325-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունիսի 2026 թվականի N 847-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 325-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մարտի 19-ի «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության էներգակարգաբերում» մասնաճյուղի կանոնադրական կապիտալը նվազեցնելու, գույք հետ վերցնելու, գույք ամրացնելու, գույք անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին» N 325-Ա որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրից հանել «ԷՆԵՐԳԱԿԱՐԳԱԲԵՐՈՒՄ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ» բառերը.

2) որոշման 1-ին կետում «(այսուհետ՝ ընկերություն)» բառը կարդալ «փակ բաժնետիրական ընկերության» բառերից հետո.

3) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «մեկամսյա» բառը փոխարինել «եռամսյա» բառով.

4) որոշման 4-րդ կետում «699,5» թիվը փոխարինել «701,3» թվով, իսկ «1510» թիվը փոխարինել «1508,2» թվով.

5) որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) Սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ընկերության տնօրենի հետ իրականացնել գույք 3-ի հանձնման-ընդունման աշխատանքները․».

6) որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8. Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ընկերության տնօրենի հետ իրականացնել գույք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքները։»։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

18.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։