ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2026 թվականի N 853-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սույն որոշման առաջին կետով սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված ցանկում ներկայացված լիզինգով ձեռք բերվող ապրանքների (ցանկի 1-2-րդ կետերի) ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվում է 2026 թվականի փետրվարի 16-ի N 2602 326 լիզինգի գլխավոր պայմանագրով սահմանված «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ լիզինգատու կազմակերպություն)՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո դրանք հանձնվելու են «ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։
3. Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում լիզինգի պայմանագիրը լուծվելու դեպքում լիզինգատու կազմակերպությունը ներմուծված ապրանքները կարող է օտարել այլ անձանց՝ արտոնությամբ տրամադրված մաքսատուրքերը վճարելուց հետո:
4. Սահմանել, որ՝
1) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքների, այդ թվում՝ լիզինգատու կազմակերպության կողմից «ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնված ապրանքների նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի և որոշմամբ սահմանված սահմանափակումները.
2) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
3) ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2026 թվականի մարտի 20-ից մինչև 2027 թվականի մարտի 19-ը ներառյալ.
4) ներդրումային ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
18.06.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2026 թվականի
հունիսի 18-ի N 853-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միա-վորը Քա-նակը Ծագման երկիրը Արտահան-ման երկիրը Արժեքը (դրամ) Այլ տեղեկու-թյուններ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ
1. 8402120009 Ջրախողովակային
կաթսաներ՝ գազով
աշխատող՝ ժամում 2
տոննա գոլորշու
արտադրողակա-
նությամբ BSS-N2000GX Ուղղահայաց ջրախողո-
վակային շոգեկաթսաներ
մինչև 180 C աստիճան և
10 կգ/սմ.2
հագեցած գոլորշի
արտադրելու համար կգ 6 500 Կորեայի
Հանրա-պետություն Կորեայի
Հանրա-պետություն 48 000 000 Լիզինգի պայմանագիր N 2602 326
2. 8402120009 Ջրախողովակային
կաթսաներ՝ գազով
աշխատող՝ ժամում 4
տոննա գոլորշու
արտադրողակա-
նությամբ BSS-N4000GX Ուղղահայաց ջրախողո-
վակային շոգեկաթսաներ
մինչև 180 C աստիճան և
10 կգ/սմ.2
հագեցած գոլորշի
արտադրելու համար կգ 9 000 Կորեայի
Հանրա-պետություն Կորեայի
Հանրա-պետություն 60 000 000 Լիզինգի պայմանագիր N 2602 326
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ
1. 2102109000 Խմորասնկեր Խմորասնկեր գինու արտադրության համար կգ 2 000 - Իտալիա 35 114 000
2. 2102209000 Սնունդ խմորասնկերի համար Սնունդ խմորասնկերի համար կգ 2 000 - Իտալիա 32 530 000
3. 3203001009 Բնական ներկանյութ Խաղողի կեղևից պատրաստված բնական ներկանյութ ՝ գինու արտադրության մեջ
օգտագործվող կգ 10 000 Լեհաստան Լեհաստան 20 930 000
4. 3923210000 Պոլիմերային փաթեթներ իր խցանով Պոլիմերային փաթեթներ իր խցանով, հեղուկի
պահպանման համար կգ 2 000 Ֆրանսիա Ռումինիա 434 000
5. 4415101000 Փայտյա տուփեր Փայտյա տուփեր կոնյակի շշերի համար կգ 15 000 Չինաստան Չինաստան 25 950 000
6. 4819200000 Ստվարաթղթե տուփեր Ստվարաթղթե տուփեր ոչ
գոֆրո ստվարաթղթից կոնյակի շշերի համար կգ 7 000 Չինաստան Չինաստան 13 790 000
7. 4504109100 Ագլոմերացված խցաններ Ագլոմերացված խցաններ
շշերի համար կգ 13 000 Պորտու-գալիա Պորտու-գալիա 290 420
8. 4503101000 Բնական խցաններ Բնական խցաններ ապակյա շշերի համար կգ 8 000 Պորտու-գալիա Պորտու-գալիա 130 480
9. 4821901000 Թղթյա ինքնակպչուն պիտակներ Թղթյա ինքնակպչուն պիտակներ կգ 6 000 Չինաստան Հոնկոնգ 25 800 000
10. 7010904300 Շիշ 0,75լ Ապակյա անգույն դատարկ շշեր 0,75լ հատ 100 000 Տարբեր Ֆրանսիա 73 500 000
11. 7010904300 Շիշ 0,5լ Ապակյա անգույն դատարկ շշեր 0,5լ հատ 50 000 Չինաստան Չինաստան 83 500 000
12. 7010903100 Շիշ 3լ Ապակյա անգույն դատարկ շշեր 3լ հատ 1 000 - Ֆրանսիա 16 897 000
13. 7010904300 Շիշ 0,7լ Ապակյա անգույն դատարկ շշեր 0,7լ հատ 50 000 - Ֆրանսիա 55 000 000
14. 7010904700 Շիշ 0,05լ Ապակյա անգույն դատարկ շշեր 0,05լ հատ 20 000 Ֆրանսիա Ֆրանսիա 5 260 000
15. 7010904100 Շիշ 1750մլ Ապակյա անգույն դատարկ շշեր 1750 մլ հատ 30 000 Չինաստան Չինաստան 39 090 000
16. 7326909807 Մետաղական հենակներ Մետաղական հենակներ կոնյակի շշերի համար կգ 20 000 Չինաստան Չինաստան 31 420 000
Ընդամենը 567 635 900
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
18.06.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ