ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«16» հունիսի 2026 թվական
ք. Երևան N 10-Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի դրույթներով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Հայկական ժառանգություն. Կապանը՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք թեմային նվիրված «KAPAN-CIS YOUTH CAPITAL» 1 նամականիշի, համաձայն հավելվածի:
2. Գործողության մեջ դնել` Հայկական ժառանգություն. Կապանը՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք թեմային նվիրված «KAPAN-CIS YOUTH CAPITAL» 1 նամականիշը, անվանագինը՝ 320 դրամ, տպաքանակը` 10 000 հատ:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ
2026-06-16
Ռ. ՍԻՄՈՆՅԱՆ
Հավելված
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2026 թվականի հունիսի 16-ի
թիվ 10-Ն հրամանի
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2026 թվական: