Անցնել բովանդակությանը

Հոդված 46. • Վճռի կատարում • Ընդհանուր միջոցներ • Պատասխանող պետությունը պետք է, որպես առաջնահերթություն, կիրառի հատուցման միջոց, որը հատուկ նախատեսված է Դատարանի չափանիշների համաձայն չափազանց երկար վարույթների վերաբերյալ բողոքների քննության համար՝ չբացառելով նաև արագացված միջոց ներկայացնելու հնարավորությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 46 • Վճռի կատարում • Ընդհանուր միջոցներ • Պատասխանող պետությունը պետք է, որպես առաջնահերթություն, կիրառի հատուցման միջոց, որը հատուկ նախատեսված է Դատարանի չափանիշների համաձայն չափազանց երկար վարույթների վերաբերյալ բողոքների քննության համար՝ չբացառելով նաև արագացված միջոց ներկայացնելու հնարավորությունը

Պատրաստվել է Քարտուղարության կողմից։ Պարտադիր չէ Դատարանի համար։

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

21 մայիսի 2026 թ.

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

Լենա Հակոբյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Կատերինա Շիմայչկովա [Kateřina Šimáčková]` Նախագահ,

Ջիլբերտո Ֆելիչի [Gilberto Felici],

Անդրեաս Զունդ [Andreas Zünd],

Դիանա Սարկու [Diana Sârcu],

Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy],

Վահե Գրիգորյան [Vahe Grigoryan],

Սեբաստիան Բիանկերի [Sébastien Biancheri]` դատավորներ,

և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից (դիմումատուներ) ընդդեմ Հայաստանի Հանրապետության հավելվածում նշված տարբեր ամսաթվերի Դատարան ներկայացված գանգատները (թիվ 13721/23 և 34254/23), վարույթի չափազանց երկար տևողության վերաբերյալ բողոքների մասին և թիվ 13721/23 գանգատի առնչությամբ վարույթի երկար տևողության համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայության մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու որոշումը,

կողմերի դիտարկումները,

գանգատները Կոմիտեի կողմից քննելու վերաբերյալ Կառավարության առարկությունն ընդունելու մասին որոշումը,

2026 թվականի ապրիլի 28-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը․

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Գործերը վերաբերում են վարույթների տևողությանը քաղաքացիական և վարչական դատարաններում և իրավական պաշտպանության արդյունավետ ներպետական միջոցների առկայությանը, որոնց միջոցով վարույթի չափազանց երկար տևողության համար կարելի է հատուցում պահանջել։ Դիմումատուները հիմնվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի վրա։ Թիվ 13721/23 գանգատի դեպքում դիմումատուները նաև վկայակոչել են 13-րդ հոդվածը։

ՓԱՍՏԵՐԸ

2. Դիմումատուների ցանկը և գանգատների համապատասխան մանրամասները սահմանված են կից ներկայացված աղյուսակում։

3. Կառավարությունը ներկայացրել է Կառավարության նախորդ լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը, իսկ այնուհետև՝ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Կ. Անդրեասյանը։

4. Դիմումատուներն այնպիսի քաղաքացիական և վարչական վարույթների կողմեր էին, որոնք, իրենց կարծիքով, իրականացվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ողջամիտ ժամկետի պահանջի խախտմամբ։ Համապատասխան ամսաթվերը և մանրամասները բերված են կից ներկայացված աղյուսակում։

5. 2014 թվականի ապրիլի 19-ին փոփոխություն է կատարվել Քաղաքացիական օրենսգրքում․ դրանում լրացվել են 162.1 և 1087.2 հոդվածները, որոնցով նախատեսվել է պետության կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից կյանքի իրավունքի, վատ վերաբերմունքի արգելքի կամ ազատության իրավունքի խախտումների հետևանքով առաջացած ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու իրավունքը։ 2015 թվականի դեկտեմբերի 21-ին փոփոխություն է կատարվել 162․1 հոդվածում՝ այդ իրավունքը տարածելով Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ավելի լայն շրջանակի, այդ թվում՝ արդար դատաքննության իրավունքի վրա (տե՛ս ստորև նշված 6-րդ կետը)։ Փոփոխությունն ուժի մեջ է մտել 2016 թվականի հունվարի 1-ին:

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԵՎ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ

I. Ներպետական իրավունքը

Ա. Քաղաքացիական օրենսգիրք

6. Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթներն ունեն հետևյալ բովանդակությունը.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։