Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-08-14-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը
Գլուխ III · ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ) ԴԵՊՔՈՒՄ

Հոդված 34. ԿԱՏԱՐՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ (ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ) ՈՐԱԿԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍՊԱՌՈՂԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 34. ԿԱՏԱՐՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ (ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ) ՈՐԱԿԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍՊԱՌՈՂԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կատարողը պարտավոր է ժամանակին տեղեկացնել սպառողին այն մասին, որ սպառողի ցուցումների պահպանումը և սպառողից կախված այլ հանգամանքները կարող են վատացնել կատարվող աշխատանքի (մատուցվող ծառայության) որակը:

Եթե սպառողը, չնայած կատարողի ժամանակին և հիմնավորված տեղեկացմանը, ողջամիտ ժամկետում չի փոխում ոչ պիտանի կամ անորակ նյութը, չի փոխում աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) եղանակի մասին ցուցումները կամ չի վերացնում կատարվող աշխատանքի (մատուցվող ծառայության) որակը վատացնող այլ հանգամանքները, ապա կատարողն իրավունք ունի լուծել աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) պայմանագիրը և սպառողից պահանջել վնասների լրիվ հատուցում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։