Գլուխ III · ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ) ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 30. ՍՊԱՌՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ (ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հոդված 30. ՍՊԱՌՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ (ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սպառողն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծել աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) պայմանագիրը` կատարողին վճարելով գնի այն մասը, որը համարժեք է մինչև նշված պայմանագրի լուծման մասին ծանուցում ստանալը կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) գնին: Սպառողը պարտավոր է կատարողին հատուցել նաև աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) պայմանագրի լուծման հետևանքով պատճառված վնասները` նշված պայմանագրի լուծման մասին ծանուցում ստանալուց առաջ կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) համար վճարված գնի և կատարվող ամբողջ աշխատանքի (մատուցվող ծառայության) գնի միջև եղած տարբերության սահմաններում: