Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 7. ԱՐՏԱԴՐՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՐԱՆՔԻ ՆՈՐՈԳՄԱՆ և ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ
Հոդված 7. ԱՐՏԱԴՐՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՐԱՆՔԻ ՆՈՐՈԳՄԱՆ և ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ
Արտադրողը պարտավոր է ապահովել ապրանքի օգտագործման հնարավորությունը դրա ծառայության ժամկետի ընթացքում: Այդ նպատակով արտադրողն ապահովում է ապրանքի նորոգումն ու տեխնիկական սպասարկումը, ինչպես նաև նորոգման և տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ ծավալի ու տեսականու պահեստամասերի թողարկումն ու առաքումն առևտրական ու նորոգման կազմակերպություններ` ապրանքի արտադրման ժամկետի և այն արտադրությունից հանելուց հետո ապրանքի ծառայության ժամկետի ընթացքում, իսկ այդպիսի ժամկետի բացակայության դեպքում` ապրանքը սպառողին հանձնելու օրից սկսած` տասը տարվա ընթացքում: