Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՎԱԶԴ: ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՎԱԶԴԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հոդված 21. Անբարեխիղճ գովազդի մասին ընդհանուր դրույթները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. Անբարեխիղճ գովազդի մասին ընդհանուր դրույթները

1. Արգելվում է հրապարակել անբարեխիղճ, այդ թվում` մոլորության մեջ գցող և կանխամտածված կեղծ գովազդ:

2. Գովազդն անբարեխիղճ ճանաչելու համար պահանջվում է մոլորեցման կամ հասարակական վտանգի փաստի առկայությունը:

Գովազդի մոլորեցնող լինելու հանգամանքը որոշելիս կարող են հաշվի առնվել հետևյալ հատկանիշները, մասնավորապես դրանում ընդգրկված այն տեղեկությունները, որոնք վերաբերում են՝

1) ապրանքների կամ ծառայությունների բնութագրերին, ինչպիսիք են հասանելիությունը, բնույթը, կառուցվածքը, արտադրության կամ մատակարարման ձևը և ամսաթիվը, նպատակային օգտագործման համապատասխանությունը, օգտագործման եղանակները, քանակը, տեխնիկական բնութագրերը, ծագման երկիրը, դրա օգտագործումից ակնկալվող արդյունքները կամ այդ ապրանքների կամ ծառայությունների փորձարկումների և ստուգումների արդյունքներն ու նյութական հատկանիշները.

2) գնին կամ գնի հաշվարկման եղանակին, ինչպես նաև ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման պայմաններին.

3) գովազդատուի առանձնահատկությանը, հատկանիշներին և իրավունքներին, ինչպիսիք են օրինակ՝ նրա ինքնությունը, ակտիվները, որակավորումները և արդյունաբերական կամ մտավոր սեփականության իրավունքները կամ նրա պարգևները:

Հասարակական վտանգ ասելով հասկացվում է գովազդի փաստացի ունակությունը մրցակցին վնաս հասցնելու, բռնության դրդելու, գովազդ սպառողի նախապաշարումներն ու սնահավատությունը, փորձի պակասն օգտագործելու, գովազդ սպառողներին առողջության, սեփականության, ինչպես նաև շրջակա միջավայրի համար վտանգավոր գործողությունների մղելը:

3. Եթե գովազդային գործունեության ընթացքում գովազդատուի, գովազդ արտադրողի, գովազդակրի գործողություններն օբյեկտիվ են, սակայն կարող են սպառողին մոլորեցնել կամ գովազդը դարձնել հասարակայնորեն վտանգավոր, ապա գովազդատուի, գովազդ արտադրողի կանխամտածված մտադրության առկայությունը կամ բացակայությունը հաշվի չի առնվում:

4. Մասնակիորեն անբարեխիղճ գովազդն անբարեխիղճ է համարվում ամբողջությամբ:

5. Գովազդի բառացի ճշմարտացիությունը չի պաշտպանում այն անբարեխիղճ համարվելուց, եթե գովազդի ընդհանուր բովանդակությունից հասկացվում է այլ իմաստ:

6. Գովազդը կարող է անբարեխիղճ համարվել ոչ միայն իր բովանդակության, այլև տեղի, ժամանակի և տարածման (տեղաբաշխման) միջոցների պատճառով:

7. Գովազդային գործունեության ընթացքում գովազդում ներկայացված տվյալների ճշգրտության ապացուցման պարտականությունը կրում է գովազդատուն:

(21-րդ հոդվածը լրաց., խմբ. 16.04.26 ՀՕ-179-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։