Հոդված 77. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ փոփոխման կամ ԲԵԿԱՆՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 77. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ փոփոխման կամ ԲԵԿԱՆՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
(վերնագիրը լրաց. 13.12.04 ՀՕ-10-Ն)
1. Վարչական ակտի փոփոխման կամ բեկանման հիմքերն են`
ա) սույն օրենքի 63-64-րդ հոդվածներով սահմանված հիմքերը.
բ) վարչական վարույթը դրա իրավունքը չունեցող պաշտոնատար անձի կողմից իրականացված լինելը, նաև այն դեպքում, եթե դա իրականացրել է կոլեգիալ մարմինը, որի կազմում եղել է վարույթին մասնակցելու իրավունք չունեցող պաշտոնատար անձը.
գ) վարչական ակտը վարույթն իրականացրած պաշտոնատար անձի (անձինք) կողմից ստորագրված չլինելը կամ ստորագրելու իրավունք չունեցող անձի (անձինք) կողմից ստորագրված լինելը:
2. Ընթացակարգային նորմերը խախտելը վարչական ակտի բեկանման հիմք կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ բողոքը քննարկող վարչական մարմինն իրավասու չէ ընդունելու բողոքարկվող վարչական ակտը։
3. Վարչական ակտը կարող է բեկանվել մասնակիորեն, եթե վարչական ակտում առկա են սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերը, և դրանք բեկանելուց հետո չբեկանված մասը կարող է ինքնուրույն գործել:
(77-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 13.12.04 ՀՕ-10-Ն)