ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸԳլուխ 12 · ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 82. ՏՈՒԳԱՆՔԸ
Հոդված 82. ՏՈՒԳԱՆՔԸ
1. Եթե գործողությունը չի իրականացվել, ապա պարտավոր անձի նկատմամբ կարող է նշանակվել տուգանք:
2. Տուգանք կարող է նշանակվել նաև, եթե պարտավոր անձը ձեռնպահ չի մնում որևէ գործողություն կատարելուց, որի վերաբերյալ համապատասխան վարչական ակտ է ընդունվել:
3. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում տուգանք կարող է նշանակվել նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
4. Տուգանքը կարող է նշանակվել միայն դատարանի վճռով` վարչական մարմնի պահանջի հիման վրա:
(82-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)