Անցնել բովանդակությանը
ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸԳլուխ 10 · ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

Հոդված 74. ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 74. ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

1. Վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը, բացառությամբ`

ա) օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.

բ) այն դեպքերի, երբ անհապաղ կատարումն անհրաժեշտ է հանրային շահերից ելնելով.

գ) այն դեպքերի, երբ բողոքարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ.

դ) այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից բողոքարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները).

ե) այն դեպքերի, երբ բողոքարկվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կամ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին կայացված վարչական ակտ:

զ) այն դեպքերի, երբ վիճարկվում է չվճարված հարկային պարտավորությունները գանձելու և (կամ) չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ որոշումը:

է) այն դեպքերի, երբ վիճարկվում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող իրավահարաբերություններից բխող` օտարվող կամ օտարված գույքի կամ դրա նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման վերաբերյալ վարչական ակտ։

Սույն մասով նախատեսված դեպքերում վարչական ակտի անհապաղ կատարման պահանջը (շահը) պետք է հիմնավորվի գրավոր: Հիմնավորում չի պահանջվում սույն մասի «է» կետով նախատեսված դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, եթե վարչական ակտի կատարումը կասեցնելու հետևանքով կարող է անմիջականորեն վտանգվել անձանց կյանքը, առողջությունը կամ սեփականությունը, և այդ վտանգը կանխելու համար վարչական մարմինը հարկադրված կլինի ձեռնարկել արտակարգ միջոցներ, ինչպես նաև, երբ վտանգն արդեն իսկ առաջացել է:

Սույն մասի «բ» կետով նախատեսված դեպքում, վարչական մարմնի նախաձեռնությամբ կամ պատասխանողի դիմումի հիման վրա, վարչական ակտի կատարումը կարող է չկասեցվել:

2. Վարչական մարմինը կարող է վարչական ակտի գործողությունը չկասեցնելու վերաբերյալ պատճառաբանված որոշում ընդունել, եթե բողոքը բերվել է միայն վարչական ակտի կատարումը կասեցնելու նպատակով:

(74-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն, փոփ., լրաց. 09.12.19 ՀՕ-304-Ն, լրաց. 08.07.20 ՀՕ-385-Ն, 16.12.21 ՀՕ-405-Ն, 11.02.26 ՀՕ-35-Ն, 28.02.24 ՀՕ-109-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։